Երևանի Սմբատ Բյուրատի անվան թիվ 125 դպրոց
Արտաքին տեսք
Երևանի Սմբատ Բյուրատի անվան թիվ 125 դպրոց | |
---|---|
Տեսակ | դպրոց |
Կարգախոս | Դպրոցը մեր հավերժումի առհավատչյան է |
Հիմնադրված է | 1965 |
Անվանված է | Սմբատ Բյուրատ |
Տնօրեն | Լիլիթ Անտոնյան |
Աշակերտներ | 923 |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Երևան |
Հասցե | Երևան, Քանաքեռ-Զեյթուն վարչական համայնք, Պարույր Սևակի փողոց, 89 շենք |
Սմբատ Բյուրատի անվան թիվ 125 դպրոց, հանրակրթական դպրոց Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական համայնքում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երևանի Սմբատ Բյուրատի անվան 125 դպրոցը հիմնադրվել է 1965 թվականին։ 1997 թվականին անվանակոչվել է բանաստեղծ և հրապարակախոս Սմբատ Բյուրատի անունով։ Դպրոցը սերտ կապերի մեջ է եղեռնազոհ բանաստեղծ Սմբատ Բյուրատի հարազատների հետ, որոնք ապրում են ԱՄՆ-ում[1]։
Տնօրեններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դպրոցի առաջին տնօրենը եղել է Մարուսյա Ազարյանը։ 1980-1983 թվականներին դպրոցը ղեկավարել է Ալեքսեյ Պապյանը։ 1983-2001 թվականներին դպրոցի տնօրենն է եղել Յուրի Հարությունյանը։ 2001 թվականից դպրոցը ղեկավարում էր Ծովինար Ղազարյանը, իսկ արդեն 2015 թվականից սկսած դպրոցը ղեկավարում է Լիլիթ Անտոնյանը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Երևանի Սմբատ Բյուրատի անվան թիվ 125 դպրոց». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 15-ին.