Jump to content

Երկրի լավագույն քաղաքը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Երկրի լավագույն քաղաքը»
Մուսլիմ Մագոմաևի երգը
Լեզուռուսերեն
ՀեղինակԼեոնիդ Դերբենյով[1]
ԿոմպոզիտորԱռնո Բաբաջանյան

«Երկրի լավագույն քաղաքը» (ռուս.՝ «Лучший город Земли»), էստրադային ստեղծագործություն փոփ երաժշտության ժանրում։ Երաժշտության հեղինակը կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանն է, տեքստի հեղինակը՝ բանաստեղծ Լեոնիդ Դերբենյովը։ Երգը լայն ճանաչում է ստացել Մուսլիմ Մագոմաևի կատարումից հետո[2]։

Առաջին կատարողը եղել է Ժան Թաթլյանը[3][4]։

«Երկրի լավագույն քաղաքը» երգը Մուսլիմ Մագոմաևի կատարմամբ մեկ ամսվա ընթացքում հաղորդվել է ռադիոյով, սակայն այն հանկարծակի արգելվել է։  Արգելքի նախաձեռնողը եղել է Նիկիտա Խրուշչովը. «Թվի՞ստ Մոսկվայի մասին։ Արգելե՛լ»։ Մի քանի ամիս անց՝ 1964 թվականի հոկտեմբերին, Խրուշչովին պաշտոնանկ են արել։ Ըստ ավանդության՝ բանաստեղծ Լեոնիդ Դերբենյովը մի անգամ գնացել է ռադիոյ և ասել. «Ահա, Մագոմաևն արեց այն ամենը, ինչ կարող էր։ Խրուշչյովին հանեցին։ Հիմա մեր երգը եթեր հաղորդելո՞ւ եք»։ Պատասխանը եղել է երգի «ռեաբիլիտացիան»[5]։

«Բրավո» խումբը 1994 թվականին Մուսլիմ Մագոմաևի հետ միասին ձայնագրել է երգի իր տարբերակը «Дорога в облака» ալբոմի համար։

2013 թվականին Մոսկվայի 866-ամյակի տոնակատարության ժամանակ տոնի լեյտմոտիվ է դարձել Մուսլիմ Մագոմաևի «Երկրի լավագույն քաղաքը» շլյագերը[6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://web.archive.org/web/20150526003718/http://mapmusic.ru/history-hit/12644-sovetskij-twist-luchshij-gorod-zemli-muslima-magomaeva.html
  2. «Советский твист «Лучший город Земли» Муслима Магомаева». Карта музыки. 2014 թ․ մայիսի 1. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 8-ին.
  3. «Воздушные замки Жана Татляна». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 12-ին.
  4. Будешь жить армянином — только подальше от Армении, или Как Магомаев затмил Татляна
  5. Фёдор Раззаков Свет погасших звёзд. Люди, которые всегда с нами. — Litres, 2015-07-10. — 1232 с. — ISBN 9785425088215
  6. «Москва «нарушит» день тишины перед выборами праздничными концертами». Российская газета. 2013 թ․ սեպտեմբերի 6. Վերցված է 2016 թ․ փետրվարի 8-ին.