Երկու երիտասարդ կանանց հիշողությունները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երկու երիտասարդ կանանց հիշողությունները
ֆր.՝ Mémoires de deux jeunes mariées
ՀեղինակՕնորե դը Բալզակ
Տեսակգրական ստեղծագործություն
Մասն է«Մասնավոր կյանքի տեսարաններ»
Բնօրինակ լեզուֆրանսերեն
Կերպար(ներ)Melchior de Canalis?
Նկարագրում էՓարիզ
ՇարքՄարդկային կատակերգություն
ՆախորդLe Bal de Sceaux?
ՀաջորդLa Bourse?
ՆկարազարդողAdrien Moreau?
Երկիր Ֆրանսիա
Հրատարակման տարեթիվ1841
Թվային տարբերակstandardebooks.org/ebooks/honore-de-balzac/letters-of-two-brides/r-s-scott
 Mémoires de deux jeunes mariées Վիքիպահեստում

«Երկու երիտասարդ կանանց հիշողությունները» (ֆր.՝ Mémoires de deux jeunes mariées), ֆրանսիացի գրող Օնորե դը Բալզակի վեպը, որը գրել է 1841 թվականին։ Նվիրված է Ժորժ Սանդին։ Գրողի միակ նամակաձև վեպն է։ Վեպը «Մարդկային կատակերգություն» ժողովածուի մի մասն է։ 1981 թվականին ֆրանսիական հեռուստաընկերության թողարկած նույնանուն ֆիլմում Լուիզայի դերում հանդես է եկել Ֆանի Արդան[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկու երիտասարդ աղջիկներ՝ 18-ամյա Լուիզա դը Շոլյեն՝ անվանի դուքսի աղջիկը, և 17-ամյա ազնվազարմ, օժիտ չունեցող գավառական Ռենե դը Մոկոմբը, ութ տարի անց լքում են վանքի պատերը։ Պարզվում է, որ աղջիկները Փարիզում և նահանգում, և 1824-1835 թվականների ընթացքում փոխանակվում են նամակներով, որտեղ ներկայացնում են իրենց կյանքից տարբեր դեպքեր[2]։

Այդ տարիների ընթացքում Ռենեն շահից դրդված ամուսնանում է հարևանի՝ նապոլեոնյան կռիվների վետերանի հետ, ով իրենից 20 տարով մեծ էր։ Եվ նա համեստությամբ ծրագրում է դառնալ ընտանիքի մայր և զբաղվել բարօրության ավելացմամբ։ Ռենեն դառնում է երեք երեխայի մայր և օգնում է ամուսնուն՝ գործունեություն ծավալել կառավարական գործերում։

Լուիզան սիրահարվում է ազնվատոհմիկ իսպանացի աքսորյալի և ամուսնանում նրա հետ։ Մի քանի տարվա երջանկությունից հետո նա դառնում է այրի։ 4 տարի անց ամուսնանում է Մարի Գաստոնի հետ, ով աղքատ գրող էր, իրենից մի քանի տարով փոքր և նրա հետ բնակություն է հաստատում մեկուսի կալվածքում։ Մի քանի տարվա անվրդով կյանքից հետո՝ սխալմամբ գերագնահատելով ամուսնուն, դիմում է ինքասպանության։

Վեպը հիմնված է երկու կանանց բնավորության հակադրման վրա. Ռենեի մտածողությունը, որը նախազգուշացնում էր Լուիզային իր սխալների մասին, և Լուիզայի բուռն խառնվածքը, որը ծաղրում է Ռենեին՝ իր հեռատեսության և ձանձրալի լինելու համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Honore de Balzac (2007 թ․ սեպտեմբերի 7). Letters of Two Brides.
  2. Balzac, Honoré de (1999 թ․ հոկտեմբերի 1). «Letters of Two Brides» (English). Վերցված է 2022 թ․ մարտի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]