Երիշատ (գետակ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երիշատ
Գետաբերանի տեղակայումՄասրիկ
Տեղակայում
Երկիր Հայաստան
ԵրկրամասԳեղարքունիքի մարզ

Երիշատ, գետակ Սևանա լճի ավազանում, Մասրիկ գետի կենտրոնական ճյուղը, հնում ավելի շատ հայտնի էր Երիշատ, հետագայում՝ Արաշատ անունով։ Սկիզբ է առնում Ծարասար լեռան լանջից։ Մինչև Գիլի լճի չորացումը, Երիշատը միանում էր Սոդ գետակին և թափվում այդ լիճը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 239 — 992 էջ։