Jump to content

Երգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Երգարան, երգերի, երգվող բանաստեղծությունների, երբեմն՝ ընդհանրապես բանաստեղծությունների ժողովածու։ Մասնավոր իմաստով՝ տարածված երգերի՝ 1 ժողովրդական լայն խավերին հասցեագրվող ձեռագիր կամ տպագիր ժողովածու։ Կան հոգևոր և աշխարհիկ երգերի, ժողովրդակաև և պրոֆեսիոնալ երգերի, մեղեդիներով, առանց մեղեդիների և խառը երգարաններ։ Պրոֆեսիոնալ երգարանները կազմվում են՝ ըստ երգարվեստի ճյուղերի (հեղափոխական, մասսայական, մանկական և այլն), ժանրի (քնարական, երգիծական, շարային և այլն), թեմայի (հայրենիք, քաղաքացիական կամ հայրենական մեծ պատերազմ են), նախատեսվող կատարողների (ուսանողական, կոմերիտական, զինվորական), բանաստեղծ կամ կոմպոզիտոր հեղինակի։ Ժողովրդական երգարանները կազմվում են՝ ըստ երգաստեղծության ճյուղերի (գեղջկական, քաղաքային, աշուղական և այլն), ժանրի ստեղծման կամ տարածման վայրի, ազգային պատկանելության և այլն։ Արևմտյան Եվրոպայում առաջին երգարանները հանդես են եկել 16-րդ դարում, Ռուսաստանում՝ 17-րդ դարում։ Հայկական ձեռագիր երգարանների ակունքները միջնադարյան տաղարաններն են, որ պահպանվել են 15-րդ դարից, հատկացված՝ գլխավորապես կարդալու և արտասանելու։ Ժողովրդական նոտագրված երգարանները լայնորեն տարածվել են 19-րդ դարի նոր հայկական նոտագրության երևան գալուց հետո։ Տպագիր երգարանների հին նմուշներից են՝ «Տաղարան փոքրիկ Պաղտասար Դպրի, ասացեալ զանազան գունով» (1723), նույն հեղինակի «Տաղիկներ սիրոյ և կարոտանաց» (տպագրվել է 1958 թվականին), Գրիգոր Գապասաքալյանի «Գրքոյկս կոչեցեալ երգարան» (1803), Ղ․ Ալիշանի կազմած «Հայոց երգ ռամկականք» (1852), Գամառ-Քաթիպայի «Ազգային երգարան հայոց» (1856, նոտային հավելվածով), Մ․ Միանսարյանցի «Քնար հայկական» (1868), Ե․ Տնտեսյանի «Նոր երգարան հայոց» (1880), Տ․ Փավլագյանի հրատարակած «Երգարան թատերական» (1882), Ա․ Բրուտյանի «Ռամկական մրմունջներ» (1895), Ա․ Մխիթարյանի «Տաղեր ու խաղեր» (1900), Վ, և Պ» Զարդարյան եղբայրների «Ընդարձակ հայկական երգարան» (1909), Տիգրան Սարգսյանի «Կիլիկիա» (1921) և այլ երգարաններ։ Առանձին ճյուղ են կազմում աշուղական ձեռագիր դավթարներն ու տպագիր ժողովածուները, որոնց թվում՝ Սայաթ Նովայի (1852), «Նոր քնար Հայաստանի» ընդհանուր վերնագրի տակ Ռ․ Տեր-Հովհաննիսյանի և Զ․ Մսերյանցի հրատարակած՝ Ազբար Ադամի, Շիրինի, Նիրանի, Սեյադի «Երկասիրությունք ազգային երգչաց» գրքույկները (1855-1859)։ Հայկական ձայնանիշներով ու եվրոպական նոտագրությամբ հրատարակված են՝ Ե․ Երզնկյանի «Զայնագրյտլ ազգային երգարան» (1882), Վ․ և Պ․ Զարդարյաև եղբայրների «Ձայնագրված հայկական երգարան» (1909), Ս․ Դեմուրյանի «Քնար երգարան» (1907), ինչպես և Սայաթ Նովայի (1946), Շերամի (1948), Ջիվանու (1955), Աշոտի (1958), Հավասու (1961), Շահենի (1964) և այլ գուսանների երգահանները։ Երգահանի հետ առնչվում են ժողովըրդական երգերի գիտակաև բնույթի ժողովածուները՝ Կոմիտաս, «Շար Ակնա ժողովրդական երգերի», (1895), Ս․ Մելիքյան և Ա․ Տեր-Ղևոևդյաև, «Շիրակի երգեր» (1917), Ս․ Մելիքյան և Գ․ Գարդաշյան, «Վանա ժողովրդական երգեր» (1927-1928), Կոմիտաս, «Ազգագրական ժողովածու» (1-2, 1931-1950), Վ․ Սամվելյան, «Հայ ժողովրդական երգեր, սովետական շրջան» (1961), Մ, Թումաճան, «Հայրևնի երգ ու բան» (հ․ 1, 1972) և այլն։ Սովետական տարիներին երգահաններ են կազմել ու հրատարակել նաև Ա․ Տոնիկյանը, Մ․ Մազմանյանը, Շ․ Տալյանը, Վ․ Չաքմիշյանը և ուրիշներ։ Բազմաթիվ երգարաններ են հրատարակվել նաև աիյուռքում («Գանձարան հայկական երգերու», 1935-1943 և այլն)։ Հայկական հին ձեռագիր և տպագիր, ինչպես և ժամանակակից երգահանները ազգային երաժշտության պատմության ուսումնասիրության համար կարևոր նշանակություն ունեն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 543