Երախտագիտություն
Երախտագիտություն, շնորհապարտություն, շնորհակալություն, բարի գործի, լավության դիմաց շնորհակալ, երախտապարտ լինելու զգացողություն, ինչպես նաև շնորհապարտ լինելու տարբեր արտահայտչաձևեր, այդ թվում՝ խրախուսման պաշտոնական ձևեր (օրինակ՝ շնորհակալագրի հանձնում)[2] [3][4]: Երախտագիտությունը բարդ զգացողություն է, որն առաջանում է տեղի ունեցածի էմոցիոնալ և ռացիոնալ գնահատման հիման վրա, ինչը տեղի է ունենում հատուկ ծիսակարգով։ Երախտագիտության հասցեատերը կարող են լինել ոչ միայն կոնկրետ մարդիկ, այլև մարդկանց համայնքներ (օրինակ՝ ծերեր) և չանձնավորված էություններ՝ աշխարհ, Աստված։
Լեզվաբանության մեջ երախտագիտության արտահայտումը դիտարկվում է որպես հատուկ լեզվական ոճ (կայուն կոմպոզիցիոն և ոճաբանական արտահայտություններ, որոնք կապված են այդ թեմայի հետ)։
Երախտագիտությունը կարող է ունենալ տարատեսակ բնորոշումներ[5].
- ուղիղ և փոխաբերական երախտագիտություն
- արարողակարգային (վարվելաձևի) և էմոցիոնալ (անձնական կարևորության)
- հիմնավորված և չհիմնավորված
- վերբալ և ոչ վերբալ
- երախտագիտության հայտնում հասցեատիրոջը և երախտագիտություն վերին ուժերին
Հին ժամանակներում երախտագիտությունը մեկնաբանվում էր որպես առաքինություն և կապվում էր արդարության հետ։ Լուցիուս Աննեուս Սենեկան երախտագիտության հոժարակամությունը դիտարկում է քեզ արված լավությանն ինքնակամ մեկ այլ լավությամբ պատասխանելով կամ գոհունակություն հայտնելով, ինչը հաճախ բարոյական բնույթ է կրում՝ փոխադարձ պարգևներից զատ. «Առաքինությունները ոչ թե խրախուսանքի կամ ընծայի համար են, այլ՝ ճիշտ կատարված արարքից օգուտ ստանալու»[6]։ Այսինքն՝ ըստ Սենեկայի՝ երախտագիտության գիտակցումն ավելի արժեքավոր է, քան ստացված պարգևը, քանի որ երախտագիտությունը, լինելով առաքինություններից մեկը, վեհացնում է հոգին։
Ցիցերոնը հաստատում էր.
«Ես չէի ցանկանա որևէ որակով օժտված լինել առավել, քան շնորհակալ լինելու ունակությամբ։ Քանի որ սա ոչ միայն մեծագույն առաքինությունն է, այլև բոլոր առաքինությունների մայրը։»
Քրիստոնեության մեջ երախտագիտությունը դիտարկվում է ոչ թե որպես առաքինություն, այլ որպես պարտք, և ավելի շատ կապվում է բարեսրտության հետ։ Բազմաթիվ կրոնների համար կարևոր է Աստծուն երախտապարտ, շնորհապարտ լինելու միտքը. այդ երախտագիտությունը կարող է արտահայտվել «առաքինի գործերով, ինչպես նաև թուլությունների ու շահամոլությունների ոչնչացմամբ»[7]։
Երախտագիտության՝ որպես պարտավորության ըմբռնումը զարգացրել է Իմանուիլ Կանտը, ով տարբերակում էր «ուղղակի երախտագիտություն», որն իր մեջ ներառում է նաև բարեգործի նկատմամբ շնորհապարտությունը, և «գործնական երախտագիտությունը», որն արտահայտվում է գործողությունների միջոցով, որոնք արտահայտում են երախտապարտ լինելու զգացողությունը։ Կանտի կարծիքով՝ երախտագիտության պարտքը հանդիսանում է այն բարոյական պարտքը, որը մարդն զգում է ինքն իր նկատմամբ, և այն չի կարող վերջնականապես փոխհատուցվել ոչ մի պարգևատրմամբ, քանի որ պարգևատուի մոտ միշտ մնում է բարեգործության մեջ առաջինը լինելու արժանիքը[8]։
Երախտագիտությունը դրական զգացողություն է. երախտագիտություն զգալով՝ մարդ դադարում է կենտրոնանալ ինքն իր վրա, ուշադրություն է դարձնում ուրիշներին և շրջապատող անձանց հետ ավելի հեշտ է հարթում հարաբերությունները[9]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.lds.org/liahona/2013/08/recognize-remember-and-give-thanks/many-ways-to-say-thank-you?lang=hy
- ↑ Благодарность — Толковый словарь Ожегова
- ↑ Благодарность — Современный толковый словарь русского языка Ефремовой
- ↑ [1]
- ↑ Речевой жанр благодарности :Когнитивный и семантико-прагматический аспекты А. Г. Бердникова
- ↑ Нравственные письма к Луцилию. Письмо LXXXI
- ↑ «Беседы на книгу Бытия». Иоанн Златоуст
- ↑ Метафизика нравов в двух частях. Раздел «О долге любви к другим людям». Արխիվացված 2016-03-05 Wayback Machine Иммануил Кант.
- ↑ «Чувство благодарности». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 11-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Благодарность(չաշխատող հղում) — Новая философская энциклопедия, 2003 г.
- Благодарность(չաշխատող հղում) — Словарь по этике / Под редакцией И.Кона, 1981 г.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Зависть и благодарность. Исследование бессознательных источников. Мелани Кляйн // СПб.: Б. С. К., 1997
- Нравственные письма к Луцилию. Письмо LXXXI. Сенека Младший
- Кого и за что благодарили поэты. Иза Кресикова. // «Куна», 2007, 208 стр.; ISBN 978-5-98547-016-1