Երաժշտության թանգարան (Բազել)
Երաժշտության թանգարան | |
---|---|
Տեսակ | երաժշտական թանգարան և պատմության թանգարան |
Երկիր | Շվեյցարիա |
Տեղագրություն | Բազել |
Մասն է | Բազելի պատմական թանգարան |
Հասցե | Im Lohnhof |
Հիմնադրվել է | նոյեմբերի 22, 2000 |
Կայք | musikmuseum.ch |
Երաժշտության թանգարան, թանգարան Շվեյցարիայի Բազել քաղաքում, որտեղ տեղակայված է երաժշտական գործիքների երկրի ամենամեծ հավաքածուն։ Բազելի պատմական թանգարանի երեք բաղկացուցիչ մասերից մեկն է։ Այն ներկայացնում է երաժշտության պատմության հինգ դարաշրջանները` շեշտադրելով երեք ոլորտներ․ Բազելում երաժշտության ստեղծման պատմությունը, համերգներ, երգչախմբային երաժշտություն և պար, շքերթներ, փառատոներ և ազդանշաններ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր ներկայիս կարողությամբ թանգարանը բացվել է 2000 թվականին։ Այն կազմում է մի շենքային համալիրի մաս, որի հին տարրերը սկիզբ են առնում Օգոստինյան կարգի վանքից։ Հետագայում այն օգտագործվել է որպես մունիցիպալ բակ և ստացել է Lohnhof անվանումը։
Թանգարանը պահպանում է իր բազմազան պատմության հետքերը, առավել տեսանելի 1835 թվականից մինչև 1995 թվականը որպես բանտ օգտագործված ժամանակահատվածում։ Բանտախցերը ծառայում են որպես ցուցասրահներ։
Երաժշտական գործիքները մինչև 1957 թվականը առանձին թանգարանում տեղակայված չեն եղել, չնայած հավաքածուն սկսվել է կազմավորվել 1862 թվականին, երբ երգեհոնը ներառվել է միջնադարյան հավաքածուում։ 1894 թվականին Barfüsserkirche բացվել է որպես Բազելի պատմական թանգարան, և ցուցադրվել են շուրջ 70 երաժշտական գործիքներ։ Տեղի բացակայության պատճառով հավաքածուն ընդլայնվել է և տեղավորվել տարբեր պահեստային տարածքներում և 1980-ականների վերջում ստացել "Musikinstrumenten-Sammlung" անվանումը։
Musikmuseum-ը ազգային նշանակության շվեյցարական ժառանգության վայր է[1]։
Հավաքածու և ցուցադրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հավաքածուն գերազանցում է 15-ից 20-րդ դարերի 3000 ավելի գործիքներ, իսկ մշտական ցուցահանդեսը ցուցադրում է մոտ 650 գործիք։ Հավաքածուի ուշագրավ նմուշներից են հայտնի Ab Yberg երգեհոնը, բաս վիոլան, որը պատրաստել է Խոահիմ Թիլկեն, և Նիդեռլանդներից 1572 թվականի virginal:
Ցուցադրությունը դասավորված է երեք հարկերում։ Յուրաքանչյուր տաղավար ներառում է հատուկ թեմա՝ լինի դա գործիքի տեսակ, կամ սոցիալապես հայտնի թեմա։ Այցելուները կարող են լսել գործիքների աուդիո տարբերակները․ յուրաքանչյուր սենյակում տեղակայված է գերմաներեն, ֆրանսերեն և անգլերեն լեզուներով մուլտիմեդիա տեղեկատվական համակարգ։
Համերգներ, երգչախմբեր և պար
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հարկը ներկայացնում է եվրոպական երաժշտական գործիքներ իրենց հատուկ երաժշտական համատեքստերում 15-րդ դարից մինչև 20-րդ դար։ Տաղավարներից մեկը նվիրված է բարոկկո կամերային երաժշտությանը, իսկ մյուսը պատմում է սաքսոֆոնի և դրա գյուտարարի՝ Ադոլֆ Սաքսի պատմությունը։ Մյուսները պարունակում են փողային, լարային գործիքներ` հնարավորություն տալով պատկերացում կազմել երաժշտության անչափ բազմազան աշխարհում։
Շքերթներ, երթեր և ազդանշաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հարկում ներկայացված է 1980 թվականին դոկոտր Հ․ Սի․ Վիլհելմ Բերնուլի-Պրեյսվերկի նվիրաբերած պատմական փողային գործիքների և հարվածային գործիքների հանրահայտ հավաքածուն։ Ամբողջ Եվրոպայից ներկայացված ցուցադրությունները ներկայացնում են գոյություն ունեցող գործիքների մեծ բազմազանությունը, և թե ինչպես են դրանք զարգացել դարերի ընթացքում։
Դրանք տատանվում են պարզ, բնական առարկաներից մինչև բարդ հարմարանքներ, ռազմական ազդանշաններից մինչև երկրպագուների և շքերթների համար նախատեսված գործիքներ։ Թանգարանի վերին հարկում է գտնվում կրթական սեմինարների, երաժշտական ներկայացումների և այլ միջոցառումների համար նախատեսված մեծ, բազմանպատակ դահլիճը։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գտնվելու վայր, հասանելիություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանի հասցեն է Im Lohnhof 9, CH - 4051, Բազել։ Թանգարանը գտնվում է Հին քաղաքի սրտում՝ Բարֆուսերպլազից վերև, Լոհնհոֆ համալիրում։ Տրամվայի ամենամոտ կանգառը Musik Akademie-ն է` տրամվայի 3-րդ գծում։ Թանգարանը հասանելի է անվասալյակների համար վերելակի միջոցով։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երաժշտական թանգարանների ցանկ
- Բազելի պատմական թանգարան
- Թանգարաններ Բազելում
- Երաժշտական գործիքների թանգարան
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երաժշտության թանգարան (Բազել)» հոդվածին։ |