Jump to content

Եվգինե Աճեմյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Աճեմյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Եվգինե Աճեմյան
Ծնվել է1897
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Մահացել է1925
ԿրթությունԷսայան վարժարան (1914)
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
Մասնագիտություներգչուհի և դերասանուհի

Եվգինե Աճեմյան (1897, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - 1925), հայ դերասանուհի, երգչուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախնական կրթությունը ստացել է թաղային վարժարանում, ապա սովորել Էսայան վարժարանում, որն ավարտել է 1914 թ. և կարճ ժամանակ որպես ուսուցիչ պաշտոնավարել է այնտեղ։ 1913 թ. երգել է Կոմիտասի «Գուսան» երգչախմբում։ Առաջին աշխարհամարտից հետո մասնակցել է Պոլսո հայ դրամատիկ թատերախմբի ներկայացումներին, նաև օպերետներին։ 1922 թ. միաժամանակ խաղացել է թուրքական խմբերում, 1924 թ. անցել է Ֆրանսիա, հաստատվել Մարսելում։ Մեծ ժողովրդականություն է ձեռք բերել կոմիտասյան երգերի կատարմամբ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Հայաստան». էջ 76.