Եվգինե Աճեմյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Եվգինե Աճեմյան
Ծնվել է1897
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Մահացել է1925
Ազգությունհայ
Մասնագիտություներգչուհի և դերասանուհի

Եվգինե Աճեմյան (1897, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - 1925), հայ դերասանուհի, երգչուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախնական կրթությունը ստացել է թաղային վարժարանում, ապա սովորել Էսայան վարժարանում, որն ավարտել է 1914 թ. և կարճ ժամանակ որպես ուսուցիչ պաշտոնավարել է այնտեղ։ 1913 թ. երգել է Կոմիտասի «Գուսան» երգչախմբում։ Առաջին աշխարհամարտից հետո մասնակցել է Պոլսո հայ դրամատիկ թատերախմբի ներկայացումներին, նաև օպերետներին։ 1922 թ. միաժամանակ խաղացել է թուրքական խմբերում, 1924 թ. անցել է Ֆրանսիա, հաստատվել Մարսելում։ Մեծ ժողովրդականություն է ձեռք բերել կոմիտասյան երգերի կատարմամբ[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գառնիկ Ստեփանյան (1973)։ Կենսագրական բառարան, հատոր Ա։ Երևան: «Հայաստան»։ էջ էջ 76