Jump to content

Ես մարդ եմ, և մարդկային ոչինչ խորթ չէ ինձ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Ես մարդ եմ և, մարդկային ոչինչ խորթ չէ ինձ» (լատին․՝ Homo sum, humani nihil a me alienum puto), արտահայտություն հռոմեացի գրող Տերենտիուսի «Ինքն իրեն խոշտանգողը» (1, 1, 25) կատակերգությունից, որը հույն գրող Մենանդրոսի կատակերգության վերափոխումն է։ Հաճախ մեջբերվում է լատիներեն։ Տերենտիուսի մոտ այս արտահայտությունը հեգնական է. երկու հարևանների խոսակցության ժամանակ մեկը մյուսին հանդիմանում է, որ նա միջամտում է ուրիշի գործերին, փոխանցում է բամբասանքը՝ չմտածելով սեփական տան մասին։ Դրան ի պատասխան մյուսն ասում է․ «Ես մարդ եմ, և մարդկային ոչինչ ինձ համար խորթ չէ»։

Մենեդեմ.
Մի՞թե քիչ գործ ունես։
Ուրիշի գործին ես խառնվում։ Քեզ այն
Բոլորովին չի վերաբերում։

Խրեմետ.
Ես մարդ եմ։
Մարդկային ոչինչ ինձ խորթ չէ։

[1]

Արտահայտությունը կարող է նշանակել․

  1. խոսողը, ինչպես բոլոր մյուսները, մարդկային թուլությունների և մոլորություններից հեռու չէ,
  2. նա խորապես անտարբեր չէ ուրիշների դժբախտությունների և ուրախության նկատմամբ, հետաքրքրվում է կյանքի բոլոր դրսևորումներով, նա կարող է հասկանալ, արձագանքել, կարեկցել,
  3. խոսողի հետաքրքրությունների ասպարեզը[2]։

Մեջբերման օրինակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այստեղ որտե՞ղ [...] լուծել տարբեր հարցեր, երբ ամեն րոպե զգում ես, որ դու երջանիկ ես, երբ մոռանում ես քո ծերությունը, այլանդակությունը... ամեն ինչ։ Homo sum, Սերգեյ Պետրովիչ։
Իսկ ես [...] ուզում եմ ապրել, ուզում եմ քեֆ անել․ homo sum et nihil humani a me alienum puto։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Տերենտիուս Самоистязатель. Акт I. Сцена I // Комедии. — Харьков: "Фолио", 2001. — С. 116. — 605 с. — (Библиотека античной литературы). — 5000 экз. — ISBN 966-03-1326-8
  2. Ю. С. Цыбульник Крылатые латинские выражения. — М.:: ООО "Издательство АСТ", 2003. — С. 234. — 830 с. — 5000 экз. — ISBN 5-17-016376-2
  3. А. П. Чехов Драма на охоте // Собрание сочинений в двенадцати томах. — М.:: Государственное издательство художественной литературы, 1960. — Т. 2. — С. 434.
  4. Салтыков-Щедрин М. Е. Горехвастов // Собрание сочинений в десяти томах. — М.:: Правда, 1988. — Т. 1. — С. 360.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Крылатые латинские выражения / Авт.-сост. Ю. С. Цыбульник. — М.: АСТ, Харьков, 2005. — 350, [2] с. — (Мировая классика).
  • Крылатые слова. Литературные цитаты. Образные выражения / Авт. Н. С. Ашукин, М. Г. Ашукина — М.: Правда, Москва, 1986. — 768 с.