Jump to content

Ելչ-Լյասկովիցե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ելչ-Լյասկովիցե
Տեսակքաղաք
Երկիր Լեհաստան
ՎարչատարածքGmina Jelcz-Laskowice?
Մակերես17 կմ²
Ձևավորումհունվարի 1, 1987
Քարտեզ
Քարտեզ

Ելչ-Լյասկովիցե (լեհ.՝ Jelcz-Laskowice, գերմ.՝ Jeltsch-Laskowitz), քաղաք Լեհաստանում, Օլավա շրջանի Ստորին Սիլեզիայի վոյեվոդության մաս։ Ունի քաղաք-գյուղական կոմունայի կարգավիճակ։ Զբաղեցնում է 17,06 կմ² տարածք[1]։ Բնակչությունը՝ 15340 մարդ (2004 թվականի տվյալներով)։

Ժամանակակից Էլչ-Լյասկովիցեում առաջին բնակավայրերի հայտնվելը վերաբերում է նեոլիթյան շրջանին[2]։

Միջնադարում և՛ Ելչը, և՛ Լյասկովիցեն մտնում էին Լեհաստանի թագավորության մեջ, որը ղեկավարվում էր Պիաստ դինաստիայի կողմից։ Երկու գյուղերի մասին առաջին հայտնի հիշատակումները վերաբերում են 13-րդ դարին։ Լյասկովիցեն առաջին անգամ հիշատակվել է 1203 թվականին, երբ դուքս Հենրի Մորուքավորը այն շնորհեց լեհ ազնվական Լեոնարդ Վլոստովիչին՝ Պյոտր Վլոստովիչի թոռանը[2]։ Ելչն առաջին անգամ հիշատակվել է որպես Յալչե 1245 թվականի ակտում, երբ Պապ Ինոկենտիոս IV-ը այն տվել է Վրոցլավի արքեպիսկոպոսությանը։

1871-1945 թվականներին տարածքը եղել է Գերմանիայի կազմում, իսկ 1943-1945 թվականներին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, մոտակա Միլոշիչե գյուղը եղել է նացիստական գերմանական Գրոս-Ռոզեն համակենտրոնացման ճամբարի ենթաճամբարը։

1945 թվականին Պոտսդամի կոնֆերանսի արդյունքներով այս տարածքը կրկին մտավ Լեհաստանի կազմի մեջ։ 1949 թվականին Լեհաստանի պաշտպանության նախարարությունը սկսեց ռազմական նպատակներով շարժական վերանորոգման մեքենաների և շտապօգնության մեքենաների արտադրությունը։ Jelcz S.A. ավտոբուսների արտադրությունը սկսվել է 1952 թ.:

Քաղաքը հիմնադրվել է 1987 թվականի հունվարի 1-ին։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Լեհաստանի Կենտրոնական վիճակագրական վարչության տվյալների՝ 2014 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ քաղաքի բնակչությունը կազմում է 15910 մարդ։ Խտությունը 933 մարդ է / կմ²[1]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 GUS. «Powierzchnia i ludność w przekroju terytorialnym w 2015 r.». stat.gov.pl (լեհերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 23-ին.
  2. 2,0 2,1 Redakcja (2007 թ․ հուլիսի 5). «JELCZ-LASKOWICE - Autobusy na bursztynowym szlaku». Nasze Miasto (լեհերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 23-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]