Հնագույն ժամանակներից Եթովպիայում զարգացել է եկեղեցական երաժշտություն, որը 6-րդ դարի հոգևորական Յարեդը գրառել է հատուկ նշաններով (կիրառվում է մինչև այսօր)։ Ազգային երաժշտական գործիքներն են՝ մասենիո, կրար, ուաշենտ, բեգանա, կեբերո, մելակենտ։ Եթովպիայում հնուց գոյություն է ունեցել նաև աշխարհիկ երաժշտություև։ Առաջիև երաժշտական դպրոցը (կոնսերվատորիա) Ադիս Աբեբայում հիմնադրվել է 1946 թվականին (մինչև 1948 թվականը տնօրենը հղել է Կոնտորովիչը, 1962-1965 թվականներին՝ Նալբանդյանը)։ Եթովպիայի երաժշտական արվեստի բնագավառում կարևոր ավանդ ունեն սփյուռքահայ երաժիշտ եղբայրներ Գևորգ, Հակոբ և Ներսես Նալբանդյանները, որոնք զբաղվել են խմբավարական-մանկավարժական աշխատանքով, մշակել հայկական և եթովպական ժողովրդական երգեր։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 492)։