Եթերայուղատու բույսեր
Արտաքին տեսք
Եթերայուղատու բույսեր, տերևներում, ծաղիկներում, արմատներում և այլ օրգաններում ցնդող բուրավետ նյութեր՝ եթերայուղեր պարունակող բույսեր։
Եթերայուղատու բույսերը օգտագործվում են օծանելիքի, սննդի, քիմիական արդյունաբերության, դեղագործության մեջ։
Եթերայուղի բաղադրությունը և քանակը կախված է բույսի տեսակից, աճման պայմաններից, հասակից, վեգետացիայի փուլից, բերքահավաքի պայմաններից։
Հայտնի է տասներեք հազար տեսակ։ Լինում են միամյա, երկամյա, բազմամյա։
Բազմանում են սերմերով, արմատակալներով, կոճղարմատներով, թփերի բաժանման միջոցով։
Հայաստանում մշակվում էր խորդենին՝ Հոկտեմբերյանի (այժմ Արմավիր) և Էջմիածնի շրջաններում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 489)։ |