Jump to content

Դուինո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամրոց Դուինոյում:

Դուինո (իտալ.՝ Duino, սլովեն.՝ Devin, գերմ.՝ Tybein, Thübein), Դուինո Աուրիզինա համայնքի ծովային հատված։ Ամրոցը գտնվում է Տրիեստ նավահանգիստի հյուսիս-արևելքում։ Բնակչությունը կազմում է 8753 մարդ։

Դուինոն հայտնի է իր երկու ամրոցներով, որոնցից առաջինը կառուցվել է XI դարում և հիմա վերածվել է ավերակների, իսկ երկրորդը XV դարից տեղակայված է ծովափնյա ժայռի գագաթին։ XIX դարից գտնվում է Տուրն ի Տակսիս իշխանության հպատակության ներքո։ Այդ ամրոցը Եվրոպայում հայտնի է դարձրել ֆրանսիացի գրող Շարլ Նոդյեն։ Դուինոյում մահացել է ֆիզիկոս Լյուդվիգ Բոլցմանը (կյանքը ավարտել է ինքնասպանությամբ), իսկ Րայներ Մարիա Րիլկեն սկսել է գրել իր «Դուինյան եղերգություն» պոեզյան[1]։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Նոր ամրոցը նավատորմային ուժերի կողմից ենթարկվեց ռմբակոծման։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ամրոցի այգում կառուցվեց բունկեր, որը համարվում է Նոր ամրոցի առանձին մասը։ Նոր և Հին ամրոցները համարվում են սեփական կալվածք։ Այցելուցյունները կարող են սահմանափակվել յուրաքանչյուր պահին[2]։

Դունիոյում տեղադրված է Ադրիատիչեսկյան միջազգային քոլեջը (անգլ.՝ United World College of the Adriatic, UWCAd):

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. http://www.sistory.si/publikacije/prenos/?urn=SISTORY:ID:836
  2. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 29-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]