Դուինո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ամրոց Դուինոյում:

Դուինո (իտալ.՝ Duino, սլովեն.՝ Devin, գերմ.՝ Tybein, Thübein), Դուինո Աուրիզինա համայնքի ծովային հատված: Ամրոցը գտնվում է Տրիեստ նավահանգիստի հյուսիս-արևելքում: Բնակչությունը կազմում է 8753 մարդ:

Դուինոն հայտնի է իր երկու ամրոցներով, որոնցից առաջինը կառուցվել է XI դարում և հիմա վերածվել է ավերակների, իսկ երկրորդը XV դարից տեղակայված է ծովափնյա ժայռի գագաթին: XIX դարից գտնվում է Տուրն ի Տակսիս իշխանության հպատակության ներքո: Այդ ամրոցը Եվրոպայում հայտնի է դարձրել ֆրանսիացի գրող Շարլ Նոդյեն: Դուինոյում մահացել է ֆիզիկոս Լյուդվիգ Բոլցմանը (կյանքը ավարտել է ինքնասպանությամբ), իսկ Րայներ Մարիա Րիլկեն սկսել է գրել իր «Դուինյան եղերգություն» պոեզյան[1]: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Նոր ամրոցը նավատորմային ուժերի կողմից ենթարկվեց ռմբակոծման: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ամրոցի այգում կառուցվեց բունկեր, որը համարվում է Նոր ամրոցի առանձին մասը: Նոր և Հին ամրոցները համարվում են սեփական կալվածք: Այցելուցյունները կարող են սահմանափակվել յուրաքանչյուր պահին[2]:

Դունիոյում տեղադրված է Ադրիատիչեսկյան միջազգային քոլեջը (անգլ.՝ United World College of the Adriatic, UWCAd):

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.sistory.si/publikacije/prenos/?urn=SISTORY:ID:836
  2. «Archived copy»։ Արխիվացված օրիգինալից-ից 2014-10-29-ին։ Վերցված է 2014-10-29