Դուբրովիցի (դաստակերտ)
Տեսակ | կալվածք և ճարտարապետական հուշարձան |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Դուբրովիցի |
Ժառանգության կարգավիճակ | Ռուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ[1] |
«Դուբրովիցի» դաստակերտ (ռուս.՝ Усадьба «Дубровицы»), ազնվական դաստակերտ Մոսկվայի մարզի Պոդոլսկի շրջանի համանուն գյուղում, Պախրա և Դեսնա գետերի ափին։ Այժմ դաստակերտի ներսում գործում են «Տրապեզնայա» ռեստորանը և քաղաքացիական կացության ակտերի գրացման (ՔԿԱԳ) Պոդոլսկի շրջանային բաժինը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դուբրովիցի գյուղն առաջին անգամ հիշատակվում է 1627 թվականին։ Դաստակերտի սեփականատերը եղել է բոյար Իվան Վասիլևիչ Մորոզովը, որն այն ժամանակ գլխավորել է Վլադիմիրի դատական վարչությունը։ Մահից առաջ նա ձեռնադրվել է վանական ճգնավոր Հովակին անվամբ, իսկ կալվածքը 1656 թվականին կտակել է դստերը` Աքսինյային (Քսենյա), որն ամուսնացած էր իշխան Իվան Անդրեևիչ Գոլիցինի հետ։ 1662 թվականին այստեղ կառուցվել է նոր փայտե տաճար։ 1688 թվականին դաստակերտի տերն է դարձել Պետրոս I-ի գործակից իշխան Բորիս Ալեքսեևիչ Գոլիցինը։ Նա որոշել է Դուբրովիցիում կառուցել նոր քարե տաճար։ 1690 թվականին փայտե եկեղեցին տեղափոխվել է հարևան Լեմեշևո գյուղ։ Նոր` Սուրբ Նշան տաճարը կառուցելու համար հրավիրվել է իտալացի ճարտարապետ։ Շինարարությունն իրականացվել է Պոդոլսկի քարհանքերում արդյունահանվող տեղական քարից։ Հաճախ շինարարություն էր այցելում անձամբ ցարը։ 1697 թվականին տաճարի շինարարությունն ավարտվել է։
Սակայն պատրիարք Ադրիանը հրաժարվել է օծել տաճարը` վկայակոչելով ճարտարապետության կաթոլիկ եկեղեցու ոճին չափազանց նման լինելը։ Միայն 1704 թվականին, Պետրոս Մեծի ներկայությամբ, տաճարն օծվել է և ստացել է Սուրբ Նշան անվանումը։ 1889 թվականին կալվածք է ներկրվել կահույք Հռոմի հին տոհմական պալատից։ Խորհրդային տարիներին դաստակերտը լքված էր։ Միայն XXI դարի սկզբին այն վերականգնվել է[2][3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Постановление Совета Министров РСФСР № 1327 от 30.08.1960
- ↑ anvin (2012 թ․ մայիսի 10). «Усадьба в Дубровицах». Куда приводят мечты. Վերցված է 2018 թ․ մայիսի 14-ին.
- ↑ «Усадьба Дубровицы». www.dubrovitsy-hram.ru. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 14-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Тарунов А. М. Дубровицы. — М.: Московский рабочий, 1991. — 112, [16] с. — (Памятники Подмосковья). — 45 000 экз. — ISBN 5-239-01177-X
- Чтения в Обществе истории и древностей российских при Московском университете. — М., 1889. — Кн. 1. — С. 26—28.