Դոնի պատմվածքներ
Դոնի պատմվածքներ ռուս.՝ Донские рассказы | |
---|---|
Տեսակ | literary cycle? |
Հեղինակ | Միխայիլ Շոլոխով |
Բնագիր լեզու | ռուսերեն |
Դոնի պատմվածքներ (ռուս.՝ Донски́е расска́зы), Միխայիլ Շոլոխովի ժողովածուն, որը բաղկացած է 6 պատմվածքից՝ «Ալյոշկինոյի սիրտը», «Մտրուկ», «Երկնագույն տափաստան», «Անպատկառը», «Ծննդանշան» և «Օտար արյուն»[1]։
Պատմվածքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ալյոշկայի սիրտը»
«Ալյոշկայի սիրտը» պատմվածքը հեղինակը գրել է 1925 թվականին։ Նույն թվականին «Ալյոշկա» անվանումով այն հրատարակվել է «Գյուղացիական երիտասարդություն» (ռուս.՝ «Крестьянская молодёжь») ամսագրում։ Ավելի ուշ, նույն թվականին, լույս է տեսել առանձին հրատարակությամբ և «Ալյոշկայի սիրտը» ներկայիս անվանումով[2]։
Պատմվածքը 14-ամյա որբ Ալյոշկայի մասին է, որի ընտանիքը` մայրը և երկու քույրը, մահացել են սովի ժամանակ, իսկ հայրն անհայտացել է[3]։
«Մտրուկ» պատմվածքը գրվել է 1926 թվականին։ Նույն թվականին այն առաջին անգամ լույս է տեսել «Երիտասարդ լենինյան» թերթում, այնուհետև՝ «Գյուղացիական երիտասարդություն» և «Որոնում» ամսագրերում[4]։ Պատմվածքի գլխավոր հերոսը մտրուկն է, որին երկու անգամ հրամայվում է սպանել, բայց կենդանի է մնում[5]։
1959 թվականին ստեղծագործությունը էկրանավորվել է։
«Երկնագույն տափաստան»
«Երկնագույն տափաստան» պատմվածքը գրվել է 1926 թվականին[6], այն պատմվում է հովիվ Զախարի անունից, ով իր թոռների հետ ապրում էր Քաղաքացիական պատերազմի ժամանակաշրջանում[7]։
«Անպատկառը»
«Անպատկառը» պատմվածքը գրվել է 1925 թվականին և նույն տարում լույս է տեսել «Երիտասարդ լենինյան» թերթում[8]։ «Անպատկառը» պատմվածքի գլխավոր հերոսը Մինկան է, ով ապրում է մոր և պապի հետ։ Մինկան հորը չէր տեսել, մի անգամ նա պատերազմից հետո վերադառնում է, բայց շուտով նորից մեկնում է պատերազմ և մահանում[9]։
«Ծննդանշան»
«Ծննդանշան» պատմվածքը գրվել է 1924 թվականին, նույն տարում լույս է տեսել «Երիտասարդ լենինյան» թերթում։ Պատմությունը Նիկոլկայի մասին է, որը կորցրել էր հորը Գերմանիայի հետ պատերազմի ժամանակ, իսկ հետո մահացել էր մայրը, բայց շուտով ռազմի դաշտում Կարմիր բանակի հրամանատարը հանդիպում է իր հորը[10]։
Այն էկրանավորվել է 1964 թվականին։
«Օտար արյուն»
«Օտար արյուն» պատմվածքը գրվել է 1926 թվականին[11]։ Պատմության գլխավոր հերոսը ծերունի Գավրիլն է, որի որդին անհետ կորել է պատերազմում։ Գավրիլան խնամում է նոր թշնամական կառավարության վիրավորված ներկայացուցչին։ Պատմվածքի հիման վրա 1964 թվականին նկարահանվել է «Ինքնաբուխ սեր» ֆիլմը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «"Донские рассказы" Михаила Шолохова: времена гражданской войны» (ռուսերեն). real-books.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ «Алешкино сердце. | Румянцевский музей» (ռուսերեն). rummuseum.info. Վերցված է 2018 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ «Краткое содержание Алешкино сердце Шолохов М.А. :: Litra.RU :: Лучшие краткие содержания». www.litra.ru. Վերցված է 2018 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ «Нахалёнок. | Румянцевский музей» (ռուսերեն). rummuseum.info. Վերցված է 2018 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ «Disqus - рассказ жеребенок краткое содержание». Disqus (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ «Лазоревая степь. | Румянцевский музей» (ռուսերեն). rummuseum.info. Վերցված է 2018 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ «Краткое содержание Лазоревая степь Шолохов для читательского дневника, читать краткий пересказ онлайн» (ռուսերեն). chitatelskij-dnevnik.ru. Վերցված է 2018 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ «Нахаленок. | Румянцевский музей» (ռուսերեն). rummuseum.info. Վերցված է 2018 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ «Краткое содержание Шолохов Нахаленок для читательского дневника, читать краткий пересказ онлайн» (ռուսերեն). chitatelskij-dnevnik.ru. Վերցված է 2018 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ «Краткое содержание Шолохов Родинка для читательского дневника, читать краткий пересказ онлайн» (ռուսերեն). chitatelskij-dnevnik.ru. Վերցված է 2018 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ «Чужая кровь. | Румянцевский музей» (ռուսերեն). rummuseum.info. Վերցված է 2018 թ․ փետրվարի 19-ին.