Անտոլիչն իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 2007 թվականին՝ Զագրեբի «Դինամոյի» կազմում։ Խորվաթիայի ֆուտբոլի առաջնությունում նրա դեբյուտը տեղի ունեցավ 2008 թվականիմարտի 8-ին Սպլիտի «Հայդուկ» ակումբի դեմ խաղում[5]։ 2008 թվականից մինչև 2009 թվականն ընկած ժամանակահատվածը նա վարձակալական հիմունքներով անցկացրել է «Լոկոմոտիվա» ակումբում[6]։ 2010 թվականին վերադարձել է «Լոկոմոտիվա», բայց այս անգամ տրանսֆերով։ Ակումբի կազմում անցկացրած 3 մրցաշրջանի ընթացքում Անտոլիչը մասնակցել է 60 խաղի և դարձել 12 գոլի հեղինակ։ 2013 թվականին Դոմագոյ Անտոլիչը վերադարձել է մայրաքաղաքային «Դինամո», որը 2013/14 մրցաշրջանում դարձավ Խորվաթիայի ֆուտբոլի առաջնության չեմպիոն։