Դմիտրի Ցվետկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դմիտրի Ցվետկով
 
Կրթություն՝ Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ
Մասնագիտություն՝ դիվանագետ
Ծննդյան օր հունվարի 19, 1963(1963-01-19) (61 տարեկան)
Քաղաքացիություն  Ռուսաստան
 
Պարգևներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի երկրորդ աստիճանի մեդալ
և Order of St. Sergius of Radonezh 3rd class

Դմիտրի Ցվետկով (ռուս.՝ Дми́трий Ю́рьевич Цветко́в, հունվարի 19, 1963(1963-01-19)), ռուս դիվանագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1990 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը և 1992 թվականին Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի ասպիրանտուրան։ 1992 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։ Տիրապետում է քմերերեն, ֆրանսերեն և անգլերեն լեզուներին։ Քաղաքական գիտությունների թեկնածու (2002)[1]։

  • 2001-ից մինչև 2004 թվականը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության եվրոպական երկրորդ դեպարտամենտի բաժանմունքի պետ։
  • 2004 թվականից մինչև 2009 թվականը Լիտվայում եղել է Ռուսաստանի դեսպանության խորհրդական-դեսպանորդ։
  • 2009 թվականից մինչև 2013 թվականը զբաղեցրել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության եվրոպական երկրորդ դեպարտամենտի տնօրենի տեղակալի պաշտոնը։
  • 2013 թվականի նոյեմբերի 7-ից՝ Կամբոջայում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[2]։

Դիվանագիտական աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2007 թվականի հոկտեմբերի 24)[3]
  • 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2015 թվականի դեկտեմբերի 22)[4]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Диссертация «Этнополитические аспекты формирования гражданского консенсуса в современных государствах»
  2. «Указ Президента Российской Федерации от 07.11.2013 № 830 «О назначении Цветкова Д.Ю. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Королевстве Камбоджа»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 8-ին.
  3. Указ Президента Российской Федерации от 24.10.2007 № 1412 «О присвоении дипломатических рангов» Արխիվացված 2014-07-14 Wayback Machine
  4. Указ Президента Российской Федерации от 22.12.2015 № 653 «О присвоении дипломатических рангов»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]