Դմիտրի Ցվետկով
Jump to navigation
Jump to search
Դմիտրի Ցվետկով | |
Կրթություն՝ | Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ |
---|---|
Մասնագիտություն՝ | դիվանագետ |
Ծննդյան օր | հունվարի 19, 1963 (56 տարեկան) |
Քաղաքացիություն | ![]() |
Պարգևներ |
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» շքանշանի երկրորդ աստիճանի մեդալ և Order of St. Sergius of Radonezh 3rd class? |
Դմիտրի Ցվետկով (ռուս.՝ Дми́трий Ю́рьевич Цветко́в, հունվարի 19, 1963), ռուս դիվանագետ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1990 թվականին ավարտել է ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը և 1992 թվականին Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի ասպիրանտուրան։ 1992 թվականից զբաղվում է դիվանագիտական գործունեությամբ։ Տիրապետում է քմերերեն, ֆրանսերեն և անգլերեն լեզուներին։ Քաղաքական գիտությունների թեկնածու (2002)[1]։
- 2001-ից մինչև 2004 թվականը եղել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության եվրոպական երկրորդ դեպարտամենտի բաժանմունքի պետ։
- 2004 թվականից մինչև 2009 թվականը Լիտվայում եղել է Ռուսաստանի դեսպանության խորհրդական-դեսպանորդ։
- 2009 թվականից մինչև 2013 թվականը զբաղեցրել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության եվրոպական երկրորդ դեպարտամենտի տնօրենի տեղակալի պաշտոնը։
- 2013 թվականի նոյեմբերի 7-ից՝ Կամբոջայում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[2]։
Դիվանագիտական աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2-րդ դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2007 թվականի հոկտեմբերի 24)[3]
- 1-ին դասի արտակարգ և լիազոր դեսպանորդ (2015 թվականի դեկտեմբերի 22)[4]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Диссертация «Этнополитические аспекты формирования гражданского консенсуса в современных государствах»
- ↑ «Указ Президента Российской Федерации от 07.11.2013 № 830 «О назначении Цветкова Д.Ю. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Королевстве Камбоджа»»։ Արխիվացված է օրիգինալից 2014-07-14-ին։ Վերցված է 2014-07-08
- ↑ Указ Президента Российской Федерации от 24.10.2007 № 1412 «О присвоении дипломатических рангов» Archived 2014-07-14 at the Wayback Machine.
- ↑ Указ Президента Российской Федерации от 22.12.2015 № 653 «О присвоении дипломатических рангов»