Դմիտրի Դոյնիկով
Դմիտրի Դոյնիկով | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում՝ | բասկետբոլիստ |
Երկիր՝ | Ռուսաստան |
Ծննդյան ամսաթիվ՝ | մայիսի 20, 1994 (30 տարեկան) |
Ծննդավայր՝ | Կոզմոդեմյանսկ, Մարիյ Էլ, Ռուսաստան |
Ակումբ՝ | Զենիթ ԲԱ |
Հասակ՝ | 204 սանտիմետր |
Քաշ՝ | 93 կիլոգրամ |
Դմիտրի Եվգենևիչ Դոյնիկով (ռուս.՝ Дмитрий Евгеньевич Дойников, մայիսի 20, 1994, Կոզմոդեմյանսկ, Մարիյ Էլ, Ռուսաստան), ռուս պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, թեթև հարձակվողի դիրքում։ Հանդես է գալիս «ՄԲԱ» բասկետբոլային ակումբի կազմում։
Գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դոյնիկովը, ավարտելով Տիմիրյազևսկի մարզադպրոցը, իր պրոֆեսիոնալ կարիերան է սկսել «ԲԿՄԱ Մոսկվա» ակումբի երիտասարդական հավաքականում, որի հետ Երիտասարդական լիգայում նվաճել է բրոնզե մեդալ։ Մեկ տարի անց Դոյնիկովը տեղափոխվել է մերձմոսկովյան «Տրիումֆ»։ «Տրիումֆ-2»-ի կազմում դարձել է ՎՏԲ Միացյալ երիտասարդական լիգայի արծաթե մեդալակիր։ Միաժամանակ նա օգնել է ՄՖԿՄԱ-ի թիմին դառնալ Ուսանողների բասկետբոլի ասոցիացիայի չեմպիոն։
2014 թվականի ամռանը Դոյնիկովը շարունակել է գործունեությունը «Զենիթ»-ում, սակայն մինչև 2014-2015 թվականների մրցաշրջանի մեկնարկը վարձավճարով տեղափոխվել է Ռուսաստանի փորձարարական հավաքական[1]։ Դմիտրին Սուպերլիգայում անցկացրել է 33 խաղ՝ մեկ խաղում միջին հաշվով վաստակելով 3.7 միավոր, 1.5 անդրադարձ և 0.3 փոխանցում։
2015 թվականի օգոստոսին Դոյնիկովը տեղափոխվել է «Ուրալ» բասկետբոլային ակումբ[2]։ 2015-2016 թվականների Սուպերլիգա-1-ի մրցաշրջանում անցկացրել է 24 խաղ՝ միջին հաշվով վաստակելով 5.9 միավոր, խաղադաշտում 3.3 փոխանցում՝ 18 րոպե 21 վայրկյանում։
2016 թվականի օգոստոսին Դոյնիկովը երկարաձգել է պայմանագիրը «Ուրալ» բասկետբոլային ակումբի հետ[3]։ Դեկտեմբերի 14-ին «Տեմպ-ՍՈՒՄԶ-ՈՒԳՄԿ»-ի հետ խաղում խաղադաշտի կենտրոնում գնդակի համար Դմիտրին հայտնվել է գետնին և չի կարողացել ինքնուրույն կանգնել։ Նա կարիք է ունեցել բժշկական օգնության և չի կարողացել կրկին հանդես գալ խաղում։ Ըստ «Ուրալի» նախագահ Ստանիսլավ Երյոմինի՝ Դմիտրին լուրջ վնասվածք է ստացած եղել և չի կարողացել խաղալ մինչև մրցաշրջանի վերջը[4]։ 2018 թվականի փետրվարի 1-ին՝ վնասվածքից 13 ամիս անց Դմիտրին առաջին անգամ խաղացել է «Սամարայի» հետ (62:78)։ Մինչև 2017-2018 թվականների մրցաշրջանի վերջը Դմիտրին անց է կացրել 15 խաղ 2.6 միավորով և 1.5 խաղ՝ միջին ցուցանիշով[5]։
2018 թվականի օգոստոսին Դոյնիկովը նոր պայմանագիր է կնքել «Ուրալ» բասկետբոլային ակումբի հետ[6]։ 2018/2019 մրցաշրջանում նրա վիճակագրությունը կազմել է 8.8 միավոր, 5.1 անդրադարձ և 0.7 փոխանցում։
2019 թվականի հունիսին Դոյնիկովը երկարաձգել է պայմանագիրը «Ուրալ»-ի հետ[7]։
2020 թվականի օգոստոսին Դոյնիկովը դարձել է «ՄԲԱ»-ի խաղացող[8]։
Ռուսաստանի հավաքական
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականի ամռանը Դոյնիկովը առաջին անգամ հրավիրվել է Ռուսաստանի հավաքական՝ մասնակցելու Եվրոպայի առաջնությանը (մինչև 20 տարեկան)։ Բասկետբոլի Եվրոպայի առաջնությունում անցկացրել է 5 խաղ և ընդհանուր հաշվով խաղացել է 31 րոպե։
2018 թվականի մայիսին Դոյնիկովն ընդգրկվել է «Ռոսիա-1» ազգային հավաքականի կազմում՝ մասնակցելու Բասկետբոլի միջազգային ուսանողական գավաթին[9]։
Եզրափակչում պարտվելով Սերբիայի ուսանողական ազգային հավաքականին (74:86)՝ «Ռոսիա-1» թիմը դարձել է մրցաշարի արծաթե մեդալակիր[10]։
2019 թվականի հունիսին Դոյնիկովը Նեապոլում տեղի ունեցող «Ունիվերսիադա-2019»-ի ժամանակ ընդգրկվել է Ռուսաստանի ուսանողական թիմի վերջին կազմում[11]։
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ոսկե մեդալակիր, Բասկետբոլի ուսանողական միջազգային գավաթ՝ 2018
- Արծաթե մեդալակիր, Բասկետբոլի ուսանողական միջազգային գավաթ՝ 2019
- Արծաթե մեդալակիր, ՎՏԲ Միացյալ երիտասարդական լիգա՝ 2013/2014
- Չեմպիոն, Ուսանողների բասկետբոլի ասոցիացիա՝ 2013/2014
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականի դեկտեմբերի 6-ին ծնվել է Դմիտրի Դոյնիկովի և Նատալիի աղջիկը՝ Վալերիան[12]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Десятников, Разумов и Дойников будут играть в составе в экспериментальной сборной». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ Хрусталев, Киселев, Дойников и Карпачев перешли в "Урал"
- ↑ «Три игрока продлили контракт с "Уралом"!». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ Станислав Еремин: «Дойников выбыл до конца сезона»
- ↑ «Реванш "Самары" и возвращение Дойникова». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ «Дмитрий Дойников продлил контракт». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ «Дмитрий Дойников остается в «Урале»!». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ Дмитрий Дойников - новичок ПБК МБА
- ↑ «В студенческие сборные России на МСБК вошли игроки из Единой лиги ВТБ, Суперлиги, Единой молодежной лиги ВТБ, АСБ и NCAA». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ Сербия обыграла студенческую сборную России 1 в финале Международного студенческого баскетбольного кубка
- ↑ Стал известен состав мужской студенческой сборной России на Универсиаду
- ↑ Поздравляем с рождением дочери!(չաշխատող հղում)
|