Դիորիտ (հուն․՝ διορίζω՝ տարբերել), ներժայթուք ապար՝ կազմված պլագիոկլազ-անդեզին, մուգ գույնի պիրոքսեն, ամֆիբոլ, բիոտիտ, երբեմն՝ քվարց, օրթոկլազ և ուղեկցող՝ մագնետիտ, իլմենիտ միներալներից։ Կառուցվածքը իդիոմորֆահատիկային է, հոծ պորփյուրանման, գնդաձև։ Հանդիպում է ապարազանգվածների, դայքերի ձևերով։ Տարբերում են սպիտակավուն և մուգ տարատեսակներ։ Տարածված է Բազումի և Բարգուշատի լեռնաշղթաներում։ Օգտագործվում է շինարարության մեջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 396)։