Դիմեդրոլ՝ լատին․՝ Dimedrolum, հակահիստամինային ակտիվ դեղանյութ։ Վերացնում է հիաուսմինից առաջացած հարթ մկանների կծկումը, իջեցնում մազանոթների թափանցելիությունը, կանխում ալերգիական ռեակցիան։ Օժտված է նաև ընդհանուր հանգստացնող, հակաբորբոքային սպազմոլիտիկ հատկություններով։ Օգտագործվում է ալերգիական և կենտրոնական նյարդային համակարգի որոշ հիվանդությունների դեպքում։ Նշանակվում է հաբերի, փոշիների և լուծույթների ձևերով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 392)։