Դիլեր
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Դիլեր (արժեթղթերի շուկայում), արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակից է, որը կատարում է արժեթղթերի գործարքներ իր անունից և իր հաշվին` եկամուտ ստանալով առքուվաճառքի գների տարբերությունից։
Դիլեր (դիստրիբյուտոր, վաճառող), ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որը զբաղվում է ընկերության արտադրանքի մեծածախ առևտրով և վաճառում է այն մանրածախ առևտրով (օրինակ, մեքենաների վաճառքով զբաղվող դիլեր)։
Ֆոնդային շուկայի դիլերներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Դիլերային առևտրի առանձնահատկություններից համարվում են լրացուցիչ պարտավորությունները, որոնք իր վրա է վերցնում դիլերը՝ գնի հրապարակային հայտարարությամբ և (կամ) այդ գներով գործարքների կատարմամբ որոշակի ժամանակահատվածում։ Դա դիլերներին թույլ է տալիս դառնալ շուկա ստեղծողներ։ Դիլերային գործունեությունը համարվում է գործունեության արտոնագրված տեսակ։ Առանց արտոնագրման անձը չի կարող լինել շուկայի մասնակից։
Գոյություն ունեն դիլերային գործունեության 2 արտոնագրման հիմնական տեսակներ.
- գործարքներ կորպորատիվ արժեթղթերով,
- գործարքներ պետական արժեթղթերով։
Գործարքների իրականացման կատարումը երաշխավորելու համար դիլերը պետք է ունենա բավարար սեփական կապիտալ, նվազագույն արժեք, որը սահմանված է օրենքով։ Դիլերը կարող է համետեղել իր գործունեությունը արժեթղթերի շուկայում բրոքերային գործունեության հետ։
Իրենց վրա պատասխանատվություն վերցնելով արժեթղթերի գնանշման համար՝ դիլերները ձևավորում են ֆոնդային շուկայի լրացուցիչ իրացվելիություն։ Հայտարարելով հանրային գնանշում՝ դիլերը կարող է տեղեկացնել նաև այլ էական պայմանների մասին, որոնք կարևոր են վաճառքի պայմանագրերի կնքման համար՝ արժեթղթերի գնորդների (վաճառողների) քանակը, գների հայտարարման ժամկետները և այլն։ Շուկայի մասնակիցը, իմանալով պայմանագրի պայմանները, գնահատում է դրանք, այնուհետև, եթե դրանք իրեն գոհացնում են, կնքում է գործարք դիլերի հետ՝ առաջարկված պայմաններով։ Դիլերը պարտավոր է իրականացնել այդ գործարքը։
Հայտարարելով արժեթղթերի գնանշումը՝ դիլերը, որպես կանոն, տիրապետում է էմիտենտների մասին տեղեկությունների։ Միաժամանակ, այդ տեղեկությունը միշտ չէ, որ հասանելի է շուկայի մասնակիցների լայն շրջանում։ Այդ պատճառով դիլերները պարտավոր են բացահայտել էմիտենտների մասին տեղեկություն և խորհուրդ տալ հաճախորդներին այս կամ այն արժեթուղթը ձեռք բերելու ժամանակ։
Ըստ օրենքի՝ դիլերը պարտավոր է.
- գործել բացառապես հանուն հաճախորդների շահերի,
- սեփական հաճախորդներին ապահովել գործարքների կնքման լավագույն պայմաններով,
- հաճախորդներին հասցնել բոլոր կարևոր տեղեկությունները շուկայի իրավիճակի, էմիտենտների, գների առաջարկի և պահանջարկի, ռիսկերի և այլնի մասին,
- կանխել գների շահարկումը և չտրամադրել դիտավորյալ աղավաղված տեղեկություն էմիտենտների, արժեթղթերի, գների փոփոխության դինամիկայի և այլնի մասին,
- իրականցնել արժեթղթերի առք ու վաճառքի գործարքներ՝ հաճախորդներին դիլերային գործունեության հետ հարաբերություններում առաջնային կարգի պահպանման հանձնարարությամբ, եթե դիլերը համատեղում է իր գործունեությունը բրոքերային գործունեության հետ։
Իր գործունեության իրականացումից հետո դիլերը կարող է ստանալ եկամուտ հետևյալ ձևերով.
- Սպրեդ (հայտարարված գնի առքի ու վաճառքի տարբերությունը),
- վճարներ խորհրդակցությունների և տեղեկատվության տրամադրման համար,
- միջնորդավճարներ։