Jump to content

Դիետիկ սննդակարգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դիետիկ սննդակարգ (անգլ.՝ dieting), սննդի կանոնակարգված օգտագործում մարմնի զանգվածի նվազեցման, պահպանման կամ ավելացման, ինչպես նաև այնպիսի հիվանդությունների կանխման և բուժման նպատակով, ինչպիսիք են դիաբետը և ճարպակալումը։ Քաշի նվազեցման դիետան խորհուրդ է տրվում այն մարդկանց, ովքեր ունեն առողջական խնդիրներ՝ կապված ավելորդ քաշի հետ։ Քանի որ քաշի նվազեցումը կախված է օգտագործվող կալորիաների քանակից, պարզ է դարձել, որ քիչ կալորիականությամբ սննդի օգտագործման դիետաների տարբեր տեսակները (ճարպերի քիչ քանակությամբ, ածխաջրերի քիչ քանակությամբ և այլն) ոչ ավելի արդյունավետ են, քան մյուսները[1][2][3][4]։ Դիետայի կուրսը դադարեցնելուց հետո քաշը սովորաբար մասամբ կամ ամբողջովին վերականգնվում է, այդ իսկ պատճառով այս կամ այն դիետայի արդյունավետությունը պետք է գնահատել երկարաժամկետ կիրառումից հետո[4][5][6]։ Բացի այդ, դիետիկ սննդակարգի արդյունքները կարող են մեծապես տարբերվել՝ կախված տվյալ մարդուց[5]։

Ըստ վիճակագրության, չափահաս ամերիկացիների համարյա կեսը ինչ-որ մի ժամանակ փորձել է նիհարել դիետայի օգնությամբ[7]։

Անգլիացի բժիշկ Ջորջ Չեյնին եղել է առաջին սննդաբաններից մեկը։ Դիետա բառը ծագում է հունարեն diaita բառից, որը նշանակում է ոչ միայն նիհարելու սխեմա, այլ նաև առողջ ապրելակերպը ամբողջությամբ վերցրած, ներառյալ ինչպես հոգեկան, այնպես էլ ֆիզիկական առողջությունը[8]։

Ունենալով ավելորդ քաշ՝ Չեյնին անցնում է պասային դիետայի, օգտագործելով միայն կաթ և բանջարեղեն՝ նա շուտով առողջանում է։ Նա սկսում է հանրայնորեն իր դիետան խորհուրդ տալ նրանց, ովքեր տառապում էին ճարպակալմամբ։ 1724 թվականին Չեյնին գրում է էսսե «Ակնարկ առողջ և երկար կյանքի մասին», որում խորհուրդ է տալիս մաքուր օդին կատարել ֆիզիկական վարժություններ և սնվել՝ խուսափելով կալորիական դելիկատեսներից[9]։

1797 թվականին շոտլանդացի ռազմական վիրաբույժ Ջոն Ռոլլոն հրատարակեց «Նշումներ դիաբետի մասին»-ը, որտեղ նկարագրել էր շաքարային դիաբետով տառապողների համար մսային դիետայի առավելությունները[10]։ Նա առաջինն էր, ով օգտագործեց Անգլիացի բժիշկ Մեթյու Դոբսոնի կողմից արված գլիկոզուրիայի հայտնագործությունը շաքարախտի ախտորոշման և նյութափոխանակության խանգարումների բուժման համար[11]։ Ռոլոն մշակել էր դիետա, որը հաջողությամբ կիրառվել է 2-րդ տիպի շաքարային դիաբետի բուժման ընթացքում[10]։

Ցածր ածխաջրային դիետայի առաջին հանրահռչակողը ոչ թե սննդաբան կամ բժիշկ էր, այլ պալատական ատաղձագործ Ուիլյամ Բանտինգն էր։ 19-րդ դարում՝ 1868 թվականին, նա գրել և հրատարակել է մի փոքրիկ գրքույկ, որը կոչվում է «Նամակ գիրության մասին՝ ուղղված հասարակությանը» ( անգլ.՝ Letter on Corpulence, Addressed to the Public), որը դարձավ գիրության մասին երբևէ գրված ամենահայտնի գրքերից մեկը, բազմիցս վերահրատարակվեց և հեղինակի մահից երկար ժամանակ անց շարունակեց տպագրվել։ Դրանում կար այն դիետայի նկարագրությունը, որին հետևում էր հենց ինքը։ Բանտինգի դիետան բաղկացած էր օրական չորս անգամ սննդի օգտագործումից, որոնց մեջ ներառված էին միս, կանաչի, մրգեր և չոր գինի։ Շեշտը դրվել է շաքարից, քաղցր մթերքներից, օսլայից, գարեջուրից, կաթից եւ կարագից հրաժարվելու վրա։ Բանտինգի գրքույկը երկար տարիներ տարածված է եղել և բազմաթիվ ժամանակակից դիետաների համար օգտագործվել է որպես մոդել[12][13]։ Գրեթե 150 տարի անց մի քանի կլինիկական փորձարկումների միջոցով հաստատվեց, որ Բանտինգի դիետան անվտանգ և արդյունավետ է քաշի նվազեցման համար, և այժմ այն համարվում է օգտակար դիետա դիաբետով տառապող մարդկանց համար[14]։ Բանտինգը խորհուրդ է տվել դիետա սկսել միայն "բժշկի հետ ամբողջական խորհրդակցությունից" հետո[15]։ Կալորիականության հաշվարկի հիման վրա քաշի նվազեցման մասին առաջին գիրքը ամերիկացի բժիշկ Լուլու Հանթ Փիթերսի 1918 թվականին լույս տեսած "Դիետա և առողջություն.կալորիաների ազդեցությունը" (Diet and Health: With Key to the Calories) գիրքն էր[16]։

Հաշվարկված է, որ մինչև 2014 թվականը մշակվել է ավելի քան 1000 նիհարելու դիետա[17]։

Դիետայի տեսակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիհարել ցանկացողները հաճախ հետևում են սահմանափակող դիետաների։ Երբեմն դիետա են պահում մկանային զանգված հավաքելու նպատակով։ Դիետաներ կարելի է օգտագործել նաև մարմնի կայուն զանգված պահելու և առողջական վիճակը բարելավելու նպատակով։ Գոյություն ունեն դիետաների հետևյալ տեսակները․

  • Ոչճարպային
  • Ոչածխաջրային
  • Ցածր կալորիական
  • Սովապահություն
  • Դետոքս
  • Էկոլոգիական

Արդյունավետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ դիետաներ թույլ են տալիս ազատվել ճարպակալումից և նիհարել[5][18], ընդ որում դիետայի հաջողությունը մեծամասամբ կախված է ոչ թե դիետայի տեսակից, այլ սննդակարգի ռեժիմի պահպանումից[4][5][17][19][20][21]։ 12-18 ամսվա ընթացքում կատարված բոլոր ուսումնասիրություններում, 2-4 կգ քաշի կորստի դեպքում վեց  կիլինիկական փորձարկումների մետավերլուծությունը չի հայտնաբերել տարբերություն ցածր կալորիականությամբ, ցածր ածխաջրերով և ցածր յուղայնությամբ դիետաների միջև։ Որոշ դեպքերում ծայրահեղ դիետաները կարող են հանգեցնել չափից շատ նիհարեցման[1]։

Քաշի նվազեցման հիմնական խնդիրը դիետային խստորեն հետևելու անհրաժեշտությունն է[5]։ Դիետան կարող է կարճ ժամանակով արդյունավետորեն նպաստել քաշի նվազեցմանը, սակայն դժվար է երկարաժամկետ հեռանկարում պահպանել ձեռքբերածը։ Բացի այդ, թերսնումը ճնշում է կմախքային մկանների ջերմագոյացմանը։ Ճնշված ջերմագոյացումը դիետան թողնելուց հետո արագացնում է քաշի ավելացումը, եթե միայն այդ փուլը չի ուղեկցվում ֆիզիկական վարժություններով[22]։

Դիետայի արդյունավետությունը անհատական է, այդ իսկ պատճառով «քաշի միջին կորուստը» չի համարվում այս կամ այն դիետայի արդյունավետության համընդանուր վստահելի ցուցանիշ[5][23]։ 2001 թվականին ամերիկյան 29 ուսումնասիրությունների մետավերլուծությունը ցույց է տվել, որ նիհարելու ծրագրերի մասնակիցները հինգ տարի անց պահպանել են իրենց քաշը, միջին հաշվով, քաշի սկզբնական կորստի 23% -ը։ Մարմնի զանգվածի կայուն նվազեցումը միջինում կազմում էր 3,2%[6]։

Սննդի օգտագործման սահմանափակումը, կարծես, ավելի արդյունավետ է քաշի նվազեցման համար, քան ֆիզիկական վարժությունները, սակայն այդ երկուսի համադրությունը առավել երկարաժամկետ արդյունքներ է տալիս[5][18]։

Կողմնակի ազդեցություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մահացության աճ

Մի շարք ուսումնասիրություններ ցույց են տվել, որ կանխամտածված քաշի կորուստը կապված է քաշի պատճառով առողջական խնդիրներ չունեցող մարդկանց մահացության աճի հետ[24][25][26][27]։

Սննդային հավելումներ

Ծայրահեղ կամ չբալանսավորված դիետայի հետևանքով կարող են անհրաժեշտ լինել սննդային հավելումներ, որոնք օրգանիզմն ապահովում են վիտամիններով, հանքանյութերով կամ այլ նյութերով, որոնց պակասը կարող է զգացվել չբալանսավորված դիետայի ընթացում։ Չնայած Չնայած չբալանսավորված դիետայի հետ մեկտեղ առողջ ապրելակերպի պահպանման օգուտին՝ հավելումները չպետք է չարաշահել։ Ցանկացած սննդային հավելանյութի չափից մեծ դոզան կարող է առաջացնել մի շարք կողմնակի բարդություններ՝ կախված նրանից, թե որ հավելանյութն է ընդունվել[28]։

Սննդային խանգարումներ

Մասնագետները նշում են, որ որոշակի ռիսկի գործոնների առկայության դեպքում դիետան կարող է հանգեցնել սննդային վարքի խանգարման զարգացմանը[29]։ Հետազոտությունները ցույց են տվել, որ դիետան և քաշի վերահսկման հետ կապված անառողջ վարքագիծը հետագայում կարող են հանգեցնել գիրության և սննդային խանգարումների։ Մասնագետները խորհուրդ են տալիս հրաժարվել դիետայից և քաշի կառավարման միջոցներից՝ հօգուտ առողջ սննդակարգի և ֆիզիկական վարժությունների։

Սննդի օգտագործման մեթոդներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Սննդի օգտագործման ժամը

Սննդի օգտագործման գրաֆիկը, ինչպես հայտնի է, ցանկացած դիետայի կարևոր գործոնն է։ Վերջին տվյալները փաստում են այն մասին, որ պլանավորման նոր ռազմավարությունները, այնպիսին ինչպիսիք են պարբերաբար սովապահությունը կամ սննդից հրաժարվելը, կարող են խորհուրդ տրվել Սիրտ-անոթային հիվանդությունների ռիսկի նվազեցման համար[30]։

Օրագիր

2008 թվականին "Կանխարգելիչ բժշկության ամերիկյան ամսագրում" հրապարակված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ դիետայի հետևողները, ովքեր պահում էին սննդի օրագիր (կամ դիետայի մատյան), երկու անգամ ավելի շատ քաշ են կորցրել։ Ենթադրվում է, որ գրառումներ կատարողները առավել տեղեկացված էին այն մասին, թե ինչ են օգտագործում և, հետևաբար, ավելի քիչ են օգտագործում կալորիաներ[31]։

Ջուր

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ջրի շատ օգտագործումը և այսպես կոչված էներգետիկ ըմպելիքներից հրաժարվելը հեշտացնում է քաշի նվազեցման գործընթացը։ Ապացուցված է, որ 12 շաբաթ ուտելուց առաջ 500 մլ ջուր խմելը հանգեցրել է քաշի երկարատև նվազեցման[32]։

Հասարակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաշվարկված է, որ ցանկացած պահի յուրաքանչյուր 3 ամերիկացի մեծահասակից մոտավորապես 1-ը հետևում է ինչ-որ տեսակի դիետայի։ Դիետայի հետևող մարդկանցից 85%-ը կանայք են։ ԱՄՆ բնակիչների ծախսերը դիետիկ սննդի և մարզադահլիճների անդամակցության վրա կազմում են տարեկան մոտ 60 միլիարդ դոլար[33][34]։ Դիետայի հետևող մարդկանց 80%-ը անում են դա ինքնուրույն, և միայն 20%-ն է դիմում մասնագետի կամ միանում վճարովի ծրագրի։ Դիետայի հետևող տիպիկ մարդը տարվա մեջ 4 փորձ է անում[35]։

Նիհարելու խմբեր

Քաշի նվազեցման որոշ խմբեր աշխատում են առևտրային հիմունքներով, իսկ մյուսները որպես բարեգործական կազմակերպություններ։ Առաջին խմբին են պատկանում Weight Watchers[en]-ը և PEERtrainer[en]- ը։ Երկրորդին՝ Overeaters Anonymous[en]-ը, TOPS Club[en]-ը և այն խմբերը,որոնք ստեղծվել են տեղի էնտուզիաստների կողմից։

Այս կազմակերպությունների մեթոդները զգալիորեն տարբերվում են։ Որոշ խմբեր ստեղծված են «քսան քայլ» ծրագրով, իսկ մյուսները գործում են կամայական ծրագրերով։ Որոշ խմբեր կողմ են որոշակի պատրաստի սննդի կամ հատուկ մենյուի, իսկ մյուսները դիետայի հետևողներին սովորեցնում են առողջ սննդի ընտրություն կատարել ինչպես ռեստորաններում, այնպես էլ մթերային գնումներ կատարելիս և ուտելիք պատրաստելիս։

Սոցիալական կարծրատիպեր

Արևմտյան երկրների վերին խավերի երիտասարդ կանանց շրջանում տարածված է այն կարծիքը, որ լավ սնվելն ու փարթամ կազմվածք ունենալը անդաստիարակության նշան է, ինչը հաճախ հանգեցնում է կալորիական սննդի օգտագործման սահմանափակմանը։ Այս վարքագիծը կարող է լուրջ վտանգ ներկայացնել առողջության համար[36]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Strychar I (2006 թ․ հունվար). «Diet in the management of weight loss». CMAJ. 174 (1): 56–63. doi:10.1503/cmaj.045037. PMID 16389240.
  2. Guth, Eve (2014 թ․ սեպտեմբերի 3). «Healthy Weight Loss». JAMA. 312 (9). doi:10.1001/jama.2014.10929. PMID 25182116.
  3. «Comparison of Weight-Loss Diets with Different Compositions of Fat, Protein, and Carbohydrates». N. Engl. J. Med. 360 (9): 859–73. 2009 թ․ փետրվար. doi:10.1056/NEJMoa0804748. PMID 19246357. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 21-ին.
  4. 4,0 4,1 4,2 Wadden, Thomas A. (2012 թ․ մարտի 6). «Lifestyle Modification for Obesity». Circulation. 125 (9): 1157–1170. doi:10.1161/CIRCULATIONAHA.111.039453. PMID 22392863.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 Thom, G (2017 թ․ մայիս). «Is There an Optimal Diet for Weight Management and Metabolic Health?» (PDF). Gastroenterology. 152 (7): 1739–1751. doi:10.1053/j.gastro.2017.01.056. PMID 28214525. Արխիվացված (PDF) օրիգինալից 2018 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 21-ին.
  6. 6,0 6,1 Anderson, James (2001 թ․ նոյեմբեր). «Long-term weight-loss maintenance: a meta-analysis of US studies». The American Journal of Clinical Nutrition. 74 (5): 579–584. doi:10.1093/ajcn/74.5.579. PMID 11684524.
  7. «Products - Data Briefs - Number 313 - July 2018». www.cdc.gov (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ հունիսի 7. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 25-ին.
  8. Foxcroft, Louise (2014). Calories & corsets : a history of dieting over 2,000 years. Profile Books. ISBN 978-1847654588. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2023 թ․ փետրվարի 16-ին. {{cite book}}: Unknown parameter |lay-url= ignored (օգնություն)
  9. «The Ethics of Diet - A Catena». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 17-ին.
  10. 10,0 10,1 Elliott Proctor Joslin (2005). Joslin's Diabetes Mellitus: Edited by C. Ronald Kahn ... [et Al.]. Lippincott Williams & Wilkins. էջ 3. ISBN 978-0-7817-2796-9. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 20-ին.
  11. Elliott Proctor Joslin (2005). Joslin's Diabetes Mellitus:] ... [et Al.]. Lippincott Williams & Wilkins. էջ 3. ISBN 978-0-7817-2796-9. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 20-ին. Edited by C. Ronald Kahn
  12. Barry Groves PhD. «William Banting: author of the first low-carb diet book». Second Opinions (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 20-ին.
  13. «Legacy of a fat man». Guardian (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 20-ին.
  14. «William Banting». Diabetes.co.uk (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 20-ին.
  15. Hilary Brueck. «The keto diet was accidentally discovered in 1862 by a funeral director». Business Insider (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 20-ին.
  16. Kawash, Samira (2013). Candy: A Century of Panic and Pleasure. New York: Faber & Faber, Incorporated. էջեր 185–189. ISBN 9780865477568.
  17. 17,0 17,1 Matarese, LE (2014 թ․ դեկտեմբեր). «Adult weight loss diets: metabolic effects and outcomes». Nutrition in Clinical Practice. 29 (6): 759–67. doi:10.1177/0884533614550251. PMID 25293593.
  18. 18,0 18,1 Jensen, MD (2014 թ․ հունիսի 24). «2013 AHA/ACC/TOS guideline for the management of overweight and obesity in adults: a report of the American College of Cardiology/American Heart Association Task Force on Practice Guidelines and The Obesity Society». Circulation. 129 (25 Suppl 2): S102-38. doi:10.1161/01.cir.0000437739.71477.ee. PMID 24222017.
  19. Atallah, R. (2014 թ․ նոյեմբերի 11). «Long-Term Effects of 4 Popular Diets on Weight Loss and Cardiovascular Risk Factors: A Systematic Review of Randomized Controlled Trials». Circulation: Cardiovascular Quality and Outcomes. 7 (6): 815–827. doi:10.1161/CIRCOUTCOMES.113.000723. PMID 25387778.
  20. Johnston, BC (2014 թ․ սեպտեմբերի 3). «Comparison of weight loss among named diet programs in overweight and obese adults: a meta-analysis». JAMA. 312 (9): 923–33. doi:10.1001/jama.2014.10397. PMID 25182101.
  21. Zarraga, Ignatius G.E. (2006 թ․ օգոստոսի 29). «Impact of Dietary Patterns and Interventions on Cardiovascular Health». Circulation. 114 (9): 961–973. doi:10.1161/CIRCULATIONAHA.105.603910. PMID 16940205.
  22. S, Summermatter (2012 թ․ նոյեմբեր). «PGC-1α and Exercise in the Control of Body Weight». International Journal of Obesity (անգլերեն). 36 (11): 1428–35. doi:10.1038/ijo.2012.12. PMID 22290535.
  23. Mann, T (2007 թ․ ապրիլ). «Medicare's search for effective obesity treatments: diets are not the answer». The American Psychologist. 62 (3): 220–33. doi:10.1037/0003-066x.62.3.220. PMID 17469900. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 21-ին. «In sum, there is little support for the notion that diets ["severely restricting one's calorie intake"] lead to lasting weight loss or health benefits.»
  24. Bacon L, Aphramor L. (2011). «Weight science: evaluating the evidence for a paradigm shift». Nutr J. 10: 9. doi:10.1186/1475-2891-10-9. PMID 21261939.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  25. Gaesser, Glenn A. (1999 թ․ օգոստոս). «Thinness and weight loss: beneficial or detrimental to longevity?». Medicine & Science in Sports & Exercise. 31 (8): 1118–1128. doi:10.1097/00005768-199908000-00007. PMID 10449013.
  26. «Intention to Lose Weight, Weight Changes, and 18-y Mortality in Overweight Individuals without Co-Morbidities». PLOS Medicine. 2 (6, e171): e171. 2005. doi:10.1371/journal.pmed.0020171. PMID 15971946.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  27. Ingram DD, Mussolino ME. (2010). «Weight loss from maximum body weight and mortality: the Third National Health and Nutrition Examination Survey Linked Mortality File». Int J Obes. 34 (6): 1044–1050. doi:10.1038/ijo.2010.41. PMID 20212495.
  28. «Office of Dietary Supplements - Dietary Supplements: What You Need to Know». ods.od.nih.gov (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 3-ին.
  29. Hsu, L. K. George (1997 թ․ մայիս). «Can dieting cause an eating disorder?» (PDF). Psychological Medicine. 27 (3): 509–513. doi:10.1017/S0033291797004753. PMID 9153671. Արխիվացված (PDF) օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 21-ին.
  30. St-Onge, MP (2017 թ․ փետրվարի 28). «Meal Timing and Frequency: Implications for Cardiovascular Disease Prevention: A Scientific Statement From the American Heart Association». Circulation. 135 (9): e96–e121. doi:10.1161/CIR.0000000000000476. PMID 28137935.
  31. Hellmich, Nanci (2008 թ․ հուլիսի 8). «Using food diaries doubles weight loss, study shows». USA Today. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 1-ին.
  32. Daniels MC, Popkin BM (2010 թ․ սեպտեմբեր). «Impact of water intake on energy intake and weight status: a systematic review». Nutrition Reviews. 68 (9): 505–21. doi:10.1111/j.1753-4887.2010.00311.x. PMC 2929932. PMID 20796216.
  33. Williams, Geoff (2013 թ․ հունվարի 2). «The Heavy Price of Losing Weight». US News. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 21-ին.
  34. Brown, Harriet (2015 թ․ մարտի 24). «Planning to Go on a Diet? One Word of Advice: Don't». Slate Magazine (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 11-ին.
  35. Berger, A.A. (2018). Perspectives on everyday life : a cross disciplinary cultural analysis. ISBN 978-3-319-99794-0.
  36. Вульф, 2021, Глава «Голод», էջ 263—296

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • American Dietetic Association (2003). «Position Paper on Vegetarian Diets». J Am Diet Assoc. 103 (6): 748–765. doi:10.1053/jada.2003.50142. PMID 12778049.
  • Cheraskin Emmanuel (1993). «The Breakfast/Lunch/Dinner Ritual». Journal of Orthomolecular Medicine. 8 (1).
  • Dansinger, M. L., Gleason, J. L., Griffith, J. L., et al., «One Year Effectiveness of the Atkins, Ornish, Weight Watchers, and Zone Diets in Decreasing Body Weight and Heart Disease Risk», Presented at the American Heart Association Scientific Sessions, Orlando, Florida, 12 November 2003.
  • Schwartz, Hillel. Never Satisfied: A Cultural History of Diets, Fantasies, and Fat. New York: Free Press/Macmillan, 1986.
  • Наоми Вульф Миф о красоте. Стереотипы против женщин = Wolf Naomi. The Beauty Myth: How Images of Beauty Are Used Against Women. — М.: Альпина нон-фикшн, 2021. — ISBN 978-5-00139-024-4
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիետիկ սննդակարգ» հոդվածին։