Դետք կամ Detq, հայկական սոֆթ ռոք ժանրի բոյ բենդ։ Ստեղծվել է 2015 թվականին՝ պրոդյուսեր Արման ԱՄՊ-ի կողմից[1]։ Խմբի տնօրենն է Դավիդ Առաքելյանը։ Անդամներն են՝ Արման Պետրոսյանը, Վահան Կիրակոսյանը։ Խմբի առաջին ձայնասկավառակը՝ «Դիտակետ #21»- ը, թողարկվել է 2018 թվականի օգոստոսի 21-ին։
Խմբի պրոդյուսեր Արման ԱՄՊ-ը ի սկզբանե իր գրած «Black heart tulips» երգի համար փնտրելիս է եղել համապատասխան երգչի, բայց չի հաջողվել գտնել։ Արդյունքում ստեղծվել է Դետք խումբը:Նախկին անդամները եղել են՝ Միքայել Մելքումյանը, Ներսես Ավետիսյանը, Արեգ Շահինյանը։ Գտնելով, որ երգը չի համապատասխանում տղաներին, ստեղծվել է երկրորդ՝ «Forevermore», երգը։ Արդեն 2015 թվականի ապրիլի 20-ին տեղի է ունեցել «Forevermore» տեսահոլովակի պրեմիերան Գաֆեսճյան արվեստի կենտրոնում։ Այն նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին[4][5]։