Դենդրիտ (մետաղ)
Արտաքին տեսք
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դենդրիտ (այլ կիրառումներ)
Դենդրիտ (հուն․՝ δένδρον (dendron) - ծառ), որևէ միներալի, մետաղի, ձուլվածքի, արհեստական միացության բյուրեղային գոյացում։ Սովորաբար լինում է ծառի ճյուղի, ձարխոտի տերևի կամ աստղի ձևով։ Առաջանում է հալոցքներից, գոլորշիներից կամ լուծույթներից՝ նյութի արագ բյուրեղացման ժամանակ, բյուրեղների աճի նեղված պայմաններում (օրինակ, ապարների կամ միներալների ճեղքերում, մածուցիկ միջավայրում, փուխր կավային առաջացումներում)։ Բնության մեջ սովորաբար հանդիպում են բնածին պղնձի, ոսկու, արծաթի և այլ մետաղների դենդրիտներ։ Բնորոշ է նաև պիրոլյուզիտ, ուրանինիտ և այլ միներալնևրի համար։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 349)։ |