Jump to content

Դեղին գիրք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դեղին գիրք
ֆր.՝ Livre jaune. Documents diplomatiques. Affaires armeniennes. Projets de reformes dans L՝Empire Ottoman. 1893-1897
Տեսակգրական ստեղծագործություն
ԹեմաՀայկական հարց
Բնօրինակ լեզուֆրանսերեն
Երկիր Ֆրանսիա
Հրատարակման տարեթիվ1897

Դեղին գիրք. Դիվանագիտական փաստաթղթեր։ Հայկական գործեր։ Օսմանյան կայսրությունում բարենորոգումների նախագծեր։ 1894- 1897, (ֆր.՝ Livre jaune. Documents diplomatiques. Affaires armeniennes. Projets de reformes dans L՝Empire Ottoman. 1893-1897), «Դեղին գիրք», Հայկական հարցին նվիրված դիվանագիտական և այլ փաստաթղթերի երկհատորյա ժողովածու։ Լույս է տեսել Փարիզում 1897 թվականին։ Ընդգրկում է Թուրքիայի և Արևմտյան Հայաստանի տարբեր վայրերում գտնվող ֆրանսիացի դիվանագետների զեկուցագրերը՝ ուղղված Ֆրանսիայի արտգործնախարարին, և այլ նյութեր, որոնցում տրված են Արևմտյան Հայաստանում և Թուրքիայում 1894-96 թվականներին հայկական կոտորածների մանրամասն նկարագրություն, տվյալներ զոհերի, տուժած ընտանիքների վերաբերյալ, մեծ տերությունների՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի դեսպանների մշակած բարենորոգումների ծրագրերը, որոնք ներկայացվել էին Բարձր դռանը՝ արևմտյան Հայաստանում իրականացնելու համար։ «Դեղին գրքի» առանձին հատվածներ թարգմանվել են ռուսերեն և հրապարակվել «Եղբայրական օգնություն Թուրքիայում տուժած հայերին» (1897) ժողովածուում։ «Դեղին գրքի» նյութերը Օսմանյան կայսրությունում և Արևմտյան Հայաստանում իրագործված հայերի ցեղասպանության անհերքելի ապացույցներ են։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։