Դարյա Նաումովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դարյա Նաումովա
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝ծանրամարտիկ
Երկիր՝ Բելառուս
Ծննդյան ամսաթիվ՝օգոստոսի 26, 1995(1995-08-26)[1] (28 տարեկան)
Ծննդավայր՝Patoka, Kličaŭ District, Մոգիլյովի մարզ, Բելառուս

Դարյա Նաումովա (բելառուս․՝ Дар'я Сяргееўна Навумава, օգոստոսի 26, 1995(1995-08-26)[1], Patoka, Kličaŭ District, Մոգիլյովի մարզ, Բելառուս), բելառուս ծանրորդ, 2016 թվականի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր 75 կգ քաշային կարգում[2]։ 2019 թվականի Եվրոպայի չեմպիոն։ 2018 թվականի աշխարհի առաջնության մրցանակակիր։ Բելառուսի Հանրապետության միջազգային կարգի սպորտի վարպետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դարյա Սերգեևնա Նաումովան ծնվել է 1995 թվականի օգոստոսի 26-ին Մոգիլևսկի մարզի Կլիչևսկի շրջանի Պոտոկա գյուղում[3][4]։

Ապրում է Բոբրույսկում։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայր — Սերգեյ Միխայլովիչ Նաումով
  • Մայր — Իրինա Մատվեևնա Նաումովա
  • Ավագ քույր — Պոլինա (ծնվել է 1987 թվականին), քոլեջի դասախոս, պատանեկության տարիներին զբաղվում էր սպորտով։
  • Կրտսեր քույր — Մարինա (ծնվել է 1990), դպրոցի ուսուցիչ

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային ասպարեզում նորամուտը նշել է 2012 թվականին Եվրոպայի մինչև 69 կգ պատանիների առաջնությունում։ Հետագայում հանդես է եկել մինչև 75 կգ քաշային կարգում[5]։

2018 թվականի նոյեմբերի սկզբին Աշխաբադում կայացած աշխարհի առաջնությունում Բելառուս մարզուհին, մինչև 81 կգ քաշային կարգում, նվաճել է բացարձակ արծաթե մեդալ։ Ընդ որում հրում վարժությունում նա փոքր ոսկե մեդալ է նվաճել 137 կգ ծանրաձողը պահելով գլխավերևում, իսկ պոկում վարժությունում փոքր բրոնզե մեդալ է նվաճել 108 կգ արդյունքով։

2019 թվականին Բաթումիում կայացած Եվրոպայի առաջնությունում Դարյան նվաճեց մինչև 76 կգ քաշային կարգի չեմպիոնի տիտղոսը՝ երկու վարժությունների արդյունքում վերցնելով 242 կգ քաշ։ Պոկում վարժությունում նա երկրորդն էր (106 կգ), իսկ հրում վարժությունում՝ առաջինը (136 կգ)։

Իսկ սեպտեմբերին Նաումովան, որը հանդես էր գալիս 81 կգ քաշային կարգում, չորրորդ տեղն էր գրավել Պատայայի աշխարհի առաջնությունում։ Նա ցույց է տվել 244 կգ (109+135) արդյունք՝ 6 մոտեցումից կատերելով միայն 3-ը։

Հիմնական արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Առաջնություն Անցկացման վայր Քաշային կարգ Պոկում, կգ Հրում, կգ Երկամարտ, կգ Հորիզոնական
2014 Ծանրամարտի Եվրոպայի առաջնություն Վրաստան, Թբիլիսի մինչև 75 կգ 108 133 241 4
2015 Ծանրամարտի աշխարհի առաջնություն ԱՄՆ, Հյուստոն մինչև 75 կգ 115 142 257 5
2016 Ծանրամարտի աշխարհի առաջնություն Բրազիլիա, Ռիո դե Ժանեյրո մինչև 75 կգ 116 142 258 2

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.olympedia.org/athletes/129202
  2. «Darya Naumava». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 9-ին.
  3. «Леди «железных игр»: кличевлянки на деле доказали, что штанга им по плечу». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 13-ին.
  4. «Первая медалистка Беларуси Дарья Наумова из многодетной деревенской семьи». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 9-ին.
  5. Наумова Дарья чемпионате Европы среди юношей, среди девушек наверно? или она с юношами соревновалась?
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դարյա Նաումովա» հոդվածին։