Դավիթ Խուդաթյան
Դավիթ Խուդաթյան | ||||
| ||||
---|---|---|---|---|
2018 - 2024 | ||||
| ||||
2024 | ||||
Կուսակցություն՝ | Քաղաքացիական պայմանագիր | |||
Կրթություն՝ | Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան | |||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և տնտեսագետ | |||
Ծննդյան օր | օգոստոսի 3, 1991[1] (33 տարեկան) | |||
Ծննդավայր | Արմավիր[1] | |||
Քաղաքացիություն | Հայաստան | |||
Դավիթ Հովհաննեսի Խուդաթյան (օգոստոսի 3, 1991[1], Արմավիր[1]), հայ քաղաքական գործիչ, Արմավիրի նախկին քաղաքապետ[2] (2018-2024): Արմավիրի մարզպետ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1998-2008 թթ. սովորել է Արմավիր քաղաքի Վ. Բախշյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցում։
2008-2014 թթ. սովորել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) Ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի Կառավարման տեղեկատվական համակարգեր մասնագիտությամբ։
Աշխատանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2014-2017 թթ. աշխատել է «ՖԻՆՔԱ» ունիվերսալ վարկային կազմակերպությունում, որպես Արմավիր մասնաճյուղի մասնագետ։
2017-2018 թթ. հունվար ամիսը աշխատել է «Ադմաքս» ՍՊԸ-ում, որպես կոմերցիոն մենեջեր։
2018թ. փետրվար ամսից մինչև հունիս ամիսը աշխատել է «ՄՈԳՈ» ՈՒնիվերսալ վարկային կազմակերպությունում, որպես Կենտրոն մասնաճյուղի մասնագետ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2018 թվականի հունիսի 27-ի 836-Ա որոշմամբ նշանակվել է Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ղեկավարի պաշտոնակատար։ Հոկտեմբերի 21-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ընտրվել է Արմավիրի քաղաքապետի պաշտոնում։ 2021 թվականի դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններում, գլխավորել է ՔՊ ցուցակը և վերընտրվել Արմավիրի քաղաքապետ։ 2024 թվականի հունվարի 11-ին նշանակվել է Արմավիրի մարզպետ։
Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ է[2]։
Ամուսնացած է, ունի 2 երեխա։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Համայնքի ղեկավար ԴԱՎԻԹ ԽՈՒԴԱԹՅԱՆ
- ↑ 2,0 2,1 «Արմավիրի քաղաքապետ է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր»-ը ներկայացնող Դավիթ Խուդաթյանը». Armtimes.com. Վերցված է 2020 թ․ մայիսի 6-ին.