Jump to content

Դանիել Կայմակոսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դանիել Կայմակոսկի
Ծնվել էհոկտեմբերի 17, 1983 (41 տարեկան)
Ստրուգա, Մակեդոնիա
Երկիր Հյուսիսային Մակեդոնիա
ԺանրերՓոփ, փոփ-ռոք
Մասնագիտություներգիչ, երգահան
Գործիքներվոկալ
Գործունեություն2013-ից
Պարգևներ
Կայքkajmakoskidaniel.com
 Daniel Kajmakoski Վիքիպահեստում

Դանիել Կայմակոսկի (հոկտեմբերի 17, 1983(1983-10-17)[1], Ստրուգա, Հյուսիսային Մակեդոնիա), մակեդոնացի երգիչ և երգահան։ Առավել հայտնի է որպես X Factor Adria-ի (Սերբիա, Մակեդոնիա, Չեռնոգորիա, Բոսնիա և Հերցեգովինա) առաջին հաղթող[2]։ «Սկոպյե փառատոն 2014»-ում իր "Lisja esenski" (Աշնան տերևներ) երգով հաղթելուց հետո իրավունք ստացավ ներկայացնել Մակեդոնիան Եվրատեսիլ 2015 երգի մրցույթում[3]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայմակոսկին ծնվել է Ստրուգա քաղաքում՝ Մակեդոնիայի հարավում, 1983 թվականի հոկտեմբերի 17-ին։ Երբ նա դեռ 7 տարեկան էր իր ընտանիքի հետ միասին տեղափոխվեց Վիեննա, Ավստրիա։ Դանիելը մասնակցել է շատ երաժշտական նախագծերի։ Առաջին անգամ, երբ մասնակցեց երաժշտական նախագծի 17 տարեկան էր և զբաղեցրեց 12-րդ հորիզոնականը։ 2009 թվականին Դանիելն առաջին անգամ ներկայացավ Մակեդոնիայում Ohrid Fest-ի ընթացքում իր իսկ հեղինակած երգով։ Նա մասնակցել է նաև բուլղարական հեղինակավոր մրցույթներից մեկին։ Դրանից հետո վերադառնում է Ավստրիա, որտեղ թեև աշխատանքի է անցնում, այնուամենայնիվ շարունակում է իր գործունեությունը երաժշտական բնագավառում։ Դանիելը երգ է հեղինակում Կարոլինա Գոչևայի համար, որը մեծ հիթ է դառնում Բալկանյան երկրներում։ 2013 թվականին մասնակցում է X Factor Adria-ի առաջին եթերաշրջանի լսումներին, իսկ ավելի ուշ՝ 2014 թվականի մարտին, հաղթանակ է տոնում։ Դանիելը իր առաջին սինգլը ձայնագրեց հաղթանակից անմիջապես հետո։ Այն կոչվում էր "Skopje-Beograd" (Սկոպյե-Բելգրադ), որը իրականում դուետ էր X Factor-ի ժյուրիներից մեկի՝ Ժելյկո Յոքսիմովիչի հետ, ով ներկայացրել էր Սերբիան Եվրատեսիլ 2012 երգի մրցույթում և զբաղեցրել էր 3-րդ հորիզոնականը։ Դանիել Կայմակոսկին ներկայացնելու է Մակեդոնիան Եվրատեսիլ 2015 երգի մրցույթում, որը տեղի է ունենալու ՎիեննայումԱվստրիայում։ Կայմակոսկին հաղթանակ տոնեց «Սկոպյե փառատոն 2014»-ում, որը կազմակերպվել էր Մակեդոնիայի ռադիո-հեռուստատեսության կողմից՝ 2015 թվականի Եվրատեսիլի իրենց մասնակցին ընտրելու նպատակով։ Իր "Lisja esenski" (Աշնան տերևներ) երգով նա արժանացավ միջազգային ժյուրիի 2-րդ հորիզոնականին, իսկ հեռուստադիտողի քվեարկությամբ նա 1-ինն էր։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Discogs — 2000.
  2. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 7-ին.
  3. http://www.eurovision.tv/page/news?id=daniel_kajmakoski_wins_the_skopje_festival