Jump to content

Դակտիլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ստեղն (այլ կիրառումներ)
Բանաստեղծական ոտք
Երկվանկ
˘ ˘պիռհիքոս, շեշտանկում
˘ ¯յամբ
¯ ˘քորեյ, մեծասար
¯ ¯սպոնդեյ
Եռավանկ
˘ ˘ ˘տրիբրախ
¯ ˘ ˘դակտիլ, ստեղն
˘ ¯ ˘ամֆիբրաքոս, քողաղոտ
˘ ˘ ¯անապեստ, վերջատանջ
˘ ¯ ¯բաքխիուս
¯ ¯ ˘անտիբաքխիուս
¯ ˘ ¯կրետիկ, ամֆիմակր
¯ ¯ ¯մոլոսուս

Ստեղն, Դակտիլ (հունարեն՝ δάκτυλος - բառացի՝ «մատ»), եռավանկ բանաստեղծական ոտքի տեսակ[1]։

Անտիկ տաղաչափության մեջ դակտիլ էին կոչում սկզբում մեկ երկար և ապա երկու կարճ վանկից բաղկացած ոտքը, իսկ վանկաշեշտային ոտանավորում նրանց տեղը համապատասխանաբար գրավում են մեկ շեշտված և երկու անշեշտ վանկեր ( ـʼ‿ ‿)։ Դակտիլներով գրված բանատողը շեշտեր է կրում 1, 4, 7, 10-րդ վանկերի վրա և ունի հետևյալ սխեման.

ـʼ‿ ‿ / ـʼ‿ ‿ / ـʼ‿ ‿ / ـʼ‿ ‿ /...

Այն լեզուներում, որոնք բառաշեշտի կայուն տեղ չունեն (ինչպես՝ ռուսերենում) դակտիլով գրված շատ բանաստեղծություններ կան. առավել կիրառելի են երկոտք (18-րդ դար), եռոտնյա և քառոտնյա (19-րդ դար) չափերը։

Ту́՛чки небе́՛сные, ве́՛чные стра́՛нники
Մ. Լերմոնտով
Вы́՛рыта да՛ќтилем я́՛ма глубо́՛кая
Մնեմոնիկական արտահայտություն չափերը հիշելու համար։

Հայ պոեզիային այդ չափն ընդհանրապես բնորոշ չէ՝ հայերենի վերջահար շեշտերի պատճառով։ Առանձին փորձեր է արել Վահան Տերյանը.

Սի՛րտըս ջահե՛լ է նորի՛ց,
Սի՛րտըս սիրո՛ւմ է կրկի՛ն,
Ե՛րգըս՝ մի վա՛րդ քո կրծքի՛ն,
Սի՛րտըս ջահե՛լ է նորի՛ց։
Սե՛րըս, թաքո՛ւն բոլորի՛ց,
Սո՛ւր է մեխվա՛ծ իմ կրծքի՛ն,
Սի՛րտըս ջահե՛լ է նորի՛ց,
Սի՛րտըս սիրո՛ւմ է կրկի՛ն...
(Վ. Տերյան)

Անվան ծագում

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Դակտիլ» տերմինը ծագում է հունարեն δάκτυλος՝ «մատ» բառից։ Մատը կազմված է 3 ֆալանգներից, որից առաջինը մյուսներից երկար է։ Դրա նմանությամբ դակտիլային ոտքը բաղկացած է 3 վանկերից, որոնցից առաջինը շեշտված է, իսկ մնացածը՝ ոչ։

Այլ եռավանկ ոտքեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Էդ. Ջրբաշյան, Հ. Մախչանյան (1980). Գրականագիտական բառարան. Երևան: «Լույս». էջ 285.


Վանկաշեշտային չափեր

Քորեյ • Յամբ • Դակտիլ • Ամֆիբրաքոս • Անապեստ