Գևորգ Փիրումյան (դերասան)
Գևորգ Փիրումյան | |
---|---|
Ծնվել է | 1881 հոկտեմբերի 6 |
Ծննդավայր | Թիֆլիս |
Մահացել է | նոյեմբերի 10, 1954 | (տարիքը 73)
Մահվան վայր | Թիֆլիս |
Կրթություն | Ներսիսյան դպրոց |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | դերասան |
Գևորգ Նիկողայոսի Փիրումյան (1881, հոկտեմբերի 6 (հոկտեմբերի 18), Թիֆլիս - 1954, նոյեմբերի 10, Թբիլիս), հայ դերասան։ Վրացական ՍՍՀ ժողովրդական արտիստ (1947)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովորել է Ներսիսյան դպրոցում։ Բեմական գործունեությունն սկսել է 1898 թվականին, Թիֆլիսում, 1898-1899 թվականին խաղացել է «Ավճալյան լսարան»-ի, 1901 թվականին՝ Հավլաբարի, 1902 թվականին՝ Մուրաշկոյի, 1909 թվականին՝ Զուբալովի ժողովրդական տան, ժողովրդական թատրոններում, 1910-1915 թվականներին՝ Հայոց դրամատիկական ընկերության թատերախմբում։ Կազմակերպել և ղեկավարել է հայ-վրացական դրամատիկական (1904-1908) և արևելյան օպերետի (1915-1918) թատերախմբերը։ Փիրումյանը եղել է Թիֆլիսի Հայպետդրամայի հիմնադիրներից (1921), ուր աշխատել է մինչև կյանքի վերջը։ Հանդես է եկել (նաև վրացերեն) դրամատիկ, և բնութագրական դերերով։
Դերեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կակուլի, Զիմզիմով, Գիժ Մոզի, Մասիսյանց, Իսայի՝ Սունղուկյանի «Պեպո», «Քանդած օջախ», «խաթաբալա»
- Սուրեն, Սաղաթել, Հայրապետ՝ Շիրվանզադեի «Պատվի համար», «Նամուս»
- Օգսեն՝ Պարոնյանի «Պաղտասար աղբար»
- Շմագա՝ Ալեքսանդր Օստրվսկու «Անմեղ մեղավորներ»
- Լուկա՝ Գորկու «Հատակում»
- Բեսո՝ Յուժին-Սումբատովի «Դավաճանություն»
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |