Գևորգ Թումանյան
Appearance
Գևորգ Թումանյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 4, 1974 (50 տարեկան) |
Ծննդավայր | Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | բանաստեղծ, արձակագիր և թարգմանիչ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Անդամակցություն | ՀԳՄ |
Զավակներ | Գոհար, Նարե, Վարդ Թումանյաններ |
Կայք | gevorgtumanyan.blogspot.com |
Գևորգ Մնացականի Թումանյան (հունիսի 4, 1974, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, թարգմանիչ, արձակագիր։ Հայաստանի գրողների միության անդամ 2007 թվականից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1990 թվականին ավարտել է Մ. Նալբանդյանի թիվ 11 միջնակարգ դպրոցը։
1995 թվականին ավարտել է ԵՊՀ Կիրառական մաթեմատիկա ֆակուլտետը։
1995-1997 թվականներին ծառայել է ՀՀ ԶՈՒ-ում։ Դասավանդել է Գյումրու ճարտարագիտական քոլեջում[1]։
2005 թվականից դասավանդում է Գյումրու թիվ 41 դպրոցում։
Նրա բանաստեղծությունները թարգմանված են ռուսերեն, պարսկերեն, վրացերեն, ֆրանսերեն, սերբերեն։
Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Անընդհատ անառակ որդի (բանաստեղծություններ), ՀԳՄ, Երևան, 2002։
- Ճախրող Սարդ (բանաստեղծություններ), ՀԳՄ, Երևան 2008։
- Աստվածային ժամանցներից զատ (բանաստեղծություններ), Անտարես, 2012։
- Գևորիկներ (բանաստեղծություններ), Արմավ հրատարակչություն, Երևան, 2017։
- Ունայնիկներ (բանաստեղծություններ), Գրանիշ հրատարակչություն, Երևան, 2019։
- Վրիպումներ (բանաստեղծություններ), Գրանիշ հրատարակչություն, Երևան, 2021։
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Գևորիկներ» ժողովածուն 2017 թվականին արժանացել է «ՀՐԱՆՏ ԵՎ ՄԱՆՈՒՇԱԿ ՍԻՄՈՆՅԱՆ» ԳՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ առաջին մրցանակին։
- 2023 թ. «Պոեզիա» անվանակարգում Գևորգ Թումանյանն արժանացել է Գրքի երևանյան միջազգային վեցերորդ փառատոնի գրական մրցույթի «Առաջին մրցանակ»-ին։ Գրքի երևանյան փառատոն
Գևորգ Թումանյանի ստեղծագործությունները անթոլոգիաներում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ժամանակ և բառ, Շիրակ աշխարհի գրականության ծաղկաքաղ / Խմբ.՝ Գ. Սարոյան - Երևան։ Վան Արյան, 1999։
- Գրական Շիրակ, Գրական ժողովածու, 2007։
- Արդի հայ քնարերգություն, հատ. Ա, Երևան, 2008։
- Ոչ մի շաբաթ առանց բանաստեղծության, Զանգակ հրատարակչություն, 2016։
- Գրեգիրք, Երևան, 2017։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Գյումրվա գրականություն - Գևորգ Թումանյան». gyumri-liter.do.am. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Գևորգ Թումանյանի ստեղծագործությունները Գրանիշում
- Գևորգ Թումանյանի ստեղծագործությունները Գրական թերթում
- Գևորգ Թումանյանի ստեղծագործությունները Գրեթերթում
|
Կատեգորիաներ:
- Հունիսի 4 ծնունդներ
- 1974 ծնունդներ
- Ապրող անձինք
- Գյումրի քաղաքում ծնվածներ
- ԵՊՀ շրջանավարտներ
- Հայաստանի գրողների միության անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 21-րդ դարի արևելահայ բանաստեղծներ
- ԵՊՀ Կիրառական մաթեմատիկա ֆակուլտետի շրջանավարտներ
- Հայ արձակագիրներ
- Հայ բանաստեղծներ
- Հայ թարգմանիչներ