Գևորգ Թումանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գևորգ Թումանյան
Գևորգ Թումանյան.jpg
Ծնվել էհունիսի 4, 1974(1974-06-04) (46 տարեկան)
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունբանաստեղծ, արձակագիր և թարգմանիչ
Ազգությունհայ
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
ԱնդամակցությունՀայաստանի գրողների միություն
ԶավակներԳոհար, Նարե, Վարդ Թումանյաններ
Կայքgevorgtumanyan.blogspot.com

Գևորգ Մնացականի Թումանյան (հունիսի 4, 1974(1974-06-04), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, թարգմանիչ, արձակագիր։ Հայաստանի գրողների միության անդամ 2007 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1990 թվականին ավարտել է Մ. Նալբանդյանի թիվ 11 միջնակարգ դպրոցը։

1995 թվականին ավարտել է ԵՊՀ Կիրառական մաթեմատիկա ֆակուլտետը։

1995-1997 թվականներին ծառայել է ՀՀ ԶՈՒ-ում։ Դասավանդել է Գյումրու ճարտարագիտական քոլեջում[1]։

2005 թվականից դասավանդում է Գյումրու թիվ 41 դպրոցում։

Նրա բանաստեղծությունները թարգմանված են ռուսերեն, պարսկերեն, վրացերեն, ֆրանսերեն, սերբերեն։

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Անընդհատ անառակ որդի (բանաստեղծություններ), ՀԳՄ, Երևան, 2002։
  2. Ճախրող Սարդ (բանաստեղծություններ), ՀԳՄ, Երևան 2008։
  3. Աստվածային ժամանցներից զատ (բանաստեղծություններ), Անտարես, 2012։
  4. Գևորիկներ (բանաստեղծություններ), Արմավ հրատարակչություն, Երևան, 2017։
  5. Ունայնիկներ (բանաստեղծություններ), Գրանիշ հրատարակչություն, Երևան, 2019։

Գևորգ Թումանյանի ստեղծագործությունները անթոլոգիաներում[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ժամանակ և բառ, Շիրակ աշխարհի գրականության ծաղկաքաղ / Խմբ.՝ Գ. Սարոյան - Երևան։ Վան Արյան, 1999։
  2. Գրական Շիրակ, Գրական ժողովածու, 2007։
  3. Արդի հայ քնարերգություն, հատ. Ա, Երևան, 2008։
  4. Ոչ մի շաբաթ առանց բանաստեղծության, Զանգակ հրատարակչություն, 2016։
  5. Գրեգիրք, Երևան, 2017։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Գյումրվա գրականություն - Գևորգ Թումանյան»։ gyumri-liter.do.am։ Վերցված է 2019-08-09 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]