Jump to content

Գրոս Վոնսդորֆի դղյակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրոս Վոնսդորֆի դղյակ
Նկարագրություն
Տեսակդղյակ և ճարտարապետական հուշարձան
Վարչական միավորKurortnoe, Pravdinsky District?
Երկիր Ռուսաստան[1]
Կառուցված1356
Քարտեզ
Քարտեզ
 Gross Wohnsdorf Castle Վիքիպահեստում

Գրոս Վոնսդորֆի դղյակ (գերմ.՝ Burg Groß Wohnsdorf), 13-րդ դարի տևտոնական օրդենի դղյակ, որը գտնվում է համանուն բնակավայրում (այժմ՝ Կալինինգրադի մարզի Կուրորտնոե ավան)։ 1830 թվականի հրդեհից հետո ավերվել է և չի վերականգնվել։ Պահպանվել են 1356 թվականին կառուցված աշտարակի ավերակները։

Գրոս Վոնսդորֆի փայտե և հողե դղյակը կառուցվել է Տևտոնական միաբանության կողմից 13-րդ դարում, նվաճված հին պրուսական Կապոստետե (գերմ.՝ Capostete) ամրոցի տեղում։

1319 թվականին դղյակն ավերվեց լիտվական զորքերի կողմից։ Մեկ տարի անց դղյակը վերականգնվեց նախկին տեսքով, սակայն նորից նվաճվեց և հրդեհվեց լիտվացիների կողմից 1347 թվականին, որից հետո էլ որոշվեց այն վերակառուցել քարից։ 1348 թվականին Գրոս Վոնսդորֆը դարձավ կամմերմատի կենտրոնը, Ինստերբուրգի կոմտուրի ենթակայությամբ։ Քարե դղյակի շինարարությունը սկսվեց 1356 թվականին և ավարտվեց 1372 թվականին։ 1391 թվականին Գրոս Վոնսդորֆը կրկին վերակառուցվեց[2]։

1450 թվականին դղյակ այցելեց Տևտոնական միաբանության մագիստր Լյուդվիգ ֆոն Էրլիխսհաուզենը[2]։

Շուտով Տասներեքամյա պատերազմի ավարտից հետո 1468 թվականին միջոցների բացակայության պատճառով միաբանությունը դղյակը հանձնեց Հանս ֆոն Վոյրին։ 1525 թվականին դուքս Ալբրեխտը հայտարարեց Տևտոնական միաբանության աշխարականացման մասին և դղյակը հանձնեց Էդելման Գրեյնո ֆոն Դյոբերիտցին։ 1552 թվականին դղյակն անցավ Անդրեաս ֆոն Ֆլանսին։ 1590 թվականին իրականացվեց կապիտալ վերակառուցում[2]։

1688 կամ 1702 թվականին ամրոցը համարվում էր Ֆոն Շրյոտտեր ընտանիքի կալվածքի մի մասը[3]։ Այստեղ իր մանկությունն է անցկացրել Պրուսիայի գավառի ապագա նախարար և պետական խորհրդի անդամ Ֆրիդրիխ Լեոպոլդ ֆոն Շրյոտտերը։ Դղյակ հաճախակի էր այցելում ընտանիքի բարեկամ Իմանուիլ Կանտը։

1790 թվականին դղյակում մեծ հրդեհ է բռնկվում, որից հետո ճարտարապետ Ֆրիդրիխ Ժիլլին վերակառուցում է այն, վերականգնվում է նաև աշտարակը[4]։ 1830 թվականին դղյակում ավելի խոշոր չափերի հրդեհ է բռնկվում, որից այն ամբողջությամբ ավերվում է բացի աշտարակից։

Ներկայիս վիճակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կալինինգրադի մարզի կառավարության 2007 թվականի մարտի 23-ի № 132 որոշմամբ դղյակի ավերակներին շնորհվում է տարածքային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտի կարգավիճակ[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. GeoNames — 2005.
  2. 2,0 2,1 2,2 «Замок Гросс Вонсдорф - Курортное». www.prussia39.ru. Վերցված է 2017 թ․ փետրվարի 23-ին.
  3. Manfred Höhne. «Kurortnoje - Groß Wohnsdorf und die Familie von Schrötter - Ostpreussen» (գերմաներեն). www.ostpreussen.net. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 22-ին.
  4. «Gross Wohnsdorf – Курортное Правдинский район». Анатолий Бахтин. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 15-ին.
  5. «Список объектов культурного наследия Калининградской области» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 15-ին.