Գրոս Վոնսդորֆի դղյակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Coa Illustration Elements Building Castle.svg
Գրոս Վոնսդորֆի դղյակ
Пос. Курортное, руины замка Гросс-Вонсдорф.JPG
Տեսակդղյակ և ՌԴ մշակութային ժառանգության օբյեկտ
Վարչական միավորQ1793157?
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան[1]
Կոորդինատներ: 54°28′13.144800099996″ հս․ լ. 21°7′21.586800099997″ ավ. ե. / 54.47031800002777402° հս․. լ. 21.12266300002777797° ավ. ե. / 54.47031800002777402; 21.12266300002777797
Gross Wohnsdorf Castle Վիքիպահեստում

Գրոս Վոնսդորֆի դղյակ (գերմ.՝ Burg Groß Wohnsdorf), 13-րդ դարի տևտոնական օրդենի դղյակ, որը գտնվում է համանուն բնակավայրում (այժմ՝ Կալինինգրադի մարզի Կուրորտնոե ավան): 1830 թվականի հրդեհից հետո ավերվել է և չի վերականգնվել: Պահպանվել են 1356 թվականին կառուցված աշտարակի ավերակները:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրոս Վոնսդորֆի փայտե և հողե դղյակը կառուցվել է Տևտոնական միաբանության կողմից 13-րդ դարում, նվաճված հին պրուսական Կապոստետե (գերմ.՝ Capostete) ամրոցի տեղում:

1319 թվականին դղյակն ավերվեց լիտվական զորքերի կողմից: Մեկ տարի անց դղյակը վերականգնվեց նախկին տեսքով, սակայն նորից նվաճվեց և հրդեհվեց լիտվացիների կողմից 1347 թվականին, որից հետո էլ որոշվեց այն վերակառուցել քարից: 1348 թվականին Գրոս Վոնսդորֆը դարձավ կամմերմատի կենտրոնը, Ինստերբուրգի կոմտուրի ենթակայությամբ: Քարե դղյակի շինարարությունը սկսվեց 1356 թվականին և ավարտվեց 1372 թվականին: 1391 թվականին Գրոս Վոնսդորֆը կրկին վերակառուցվեց[2]:

Kaliningrad oblast Kurortnoe (Gross-Wonsdorf) abandoned castle.JPG

1450 թվականին դղյակ այցելեց Տևտոնական միաբանության մագիստր Լյուդվիգ ֆոն Էրլիխսհաուզենը[2]:

Շուտով Տասներեքամյա պատերազմի ավարտից հետո 1468 թվականին միջոցների բացակայության պատճառով միաբանությունը դղյակը հանձնեց Հանս ֆոն Վոյրին: 1525 թվականին դուքս Ալբրեխտը հայտարարեց Տևտոնական միաբանության աշխարականացման մասին և դղյակը հանձնեց Էդելման Գրեյնո ֆոն Դյոբերիտցին: 1552 թվականին դղյակն անցավ Անդրեաս ֆոն Ֆլանսին: 1590 թվականին իրականացվեց կապիտալ վերակառուցում[2]:

1688 կամ 1702 թվականին ամրոցը համարվում էր Ֆոն Շրյոտտեր ընտանիքի կալվածքի մի մասը[3]: Այստեղ իր մանկությունն է անցկացրել Պրուսիայի գավառի ապագա նախարար և պետական խորհրդի անդամ Ֆրիդրիխ Լեոպոլդ ֆոն Շրյոտտերը: Դղյակ հաճախակի էր այցելում ընտանիքի բարեկամ Իմանուիլ Կանտը:

1790 թվականին դղյակում մեծ հրդեհ է բռնկվում, որից հետո ճարտարապետ Ֆրիդրիխ Ժիլլին վերակառուցում է այն, վերականգնվում է նաև աշտարակը[4]: 1830 թվականին դղյակում ավելի խոշոր չափերի հրդեհ է բռնկվում, որից այն ամբողջությամբ ավերվում է բացի աշտարակից:

Ներկայիս վիճակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կալինինգրադի մարզի կառավարության 2007 թվականի մարտի 23-ի № 132 որոշմամբ դղյակի ավերակներին շնորհվում է տարածքային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտի կարգավիճակ[5]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]