Գրիբոյեդովի փողոց (Շախտի)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գրիբոյեդովի փողոց (այլ կիրառումներ)
Գրիբոյեդովի փողոց | |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Գտնվում է | Շախտի |
Երկարություն | 180 մետր |
Անվանվել է | Ալեքսանդր Գրիբոյեդով |
Փոստային ինդեքս | 346519 |
Գրիբոյեդովի փողոց (ռուս.՝ Улица Грибоедова), փողոց Ռուսաստանի Ռոստովի մարզի Շախտի քաղաքում։ Անվանվել է ռուս դրամատուրգ, բանաստեղծ, դիվանագետ Ալեքսանդր Սերգեևիչ Գրիբոյեդովի (1795-1829) պատվին։ Սկիզբ է առնում Նեկրասովի փողոցից և ավարտվում Երմակովի նրբանցքի հետ հատումով։ Երկարությունը 180 մետր է։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Շախտի քաղաքի Գրիբոյեդովի փողոցը սկսվում է Նեկրասովի փողոցից և ավարտվում Երմակովի նրբանցքի հետ հատումով։ Փողոցում կա համարակալված 16 շինություն. ձախ կողմում (կենտ համարներ)՝ 8 շենք, աջ կողմում (զույգ համարներ)՝ նույնպես 8։ Շատ կարճ փողոց է. երկարությունն ընդամենը 180 մետր է։
Գրիբոյեդովի փողոցի փոստային դասիչն է՝ 346519։
Փողոցն անվանվել է ռուս դրամատուրգ, բանաստեղծ, դիվանագետ, «Խելքից պատուհաս» կատակերգության հեղինակ Ալեքսանդր Սերգեևիչ Գրիբոյեդովի (1795-1829) պատվին։ «Խելքից պատուհաս» չափածո կատակերգությունը ռուսական թատերգության ու պոեզիայի գագաթներից է համարվում։ Գրված լինելով աֆորիստիկ ոճով՝ ժողովրդականացված տասնյակ մեջբերումների տեսքով այն տարածվել է երկրով մեկ։ «Խելքից պատուհաս» կատակերգությունն առաջին անգամ բեմադրվել է Երևանում՝ քաղաքը պարսիկներից 1828 թվականին ազատագրած ռուսական զորքի սպաների ուժերով[1]։ 1829 թվականի հունվարի 30-ին Գրիբոյեդովը, դեսպանատան 37 այլ աշխատակիցների հետ, մոլեռանդ մուսուլմանների խառնամբոխի ձեռքով գազնաբար սպանվել է Թեհրանում[2][3]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Улица Грибоедова в Шахтах
- Подробная карта Улица Грибоедова, город Шахты со спутника с номерами домов, индекс и маршруты, Яндекс, Гугл карты