Գուրգեն Սարգսյան
Արտաքին տեսք
Գուրգեն Սարգսյան | |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և ճարտարագետ |
---|---|
Ազգություն | հայ |
Ծննդյան օր | հունիսի 10, 1964 (60 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Գուրգեն Բայթունի Սարգսյան (հունիսի 10, 1964, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ քաղաքական և պետական գործիչ, ՀՀ Տրանսպորտի և կապի նախարար (2008-2010 թթ.)։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1986 թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի հաշվողական տեխնիկայի ֆակուլտետը՝ ինժեներ-սիստեմատեխնիկի որակավորմամբ։
- 1997 թ. ավարտել է ՀՀ կառավարման դպրոցի «Պետական կառավարում և տեղական ինքնակառավարում» դասընթացը։
Աշխատանքային գործունեությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1986-1992 թթ. - աշխատել է «Կոմետա» ԿԳՀԻ-ի Երևանի մասնաճյուղում որպես ինժեներ։
- 1992-1994 թթ. - աշխատել է Շենգավիթի շրջխորհրդի գործկոմում, ապա Շենգավիթի շրջխորհրդի գործկոմի «Գավիթ» պետական ձեռնարկությունում՝ որպես 1-ին կարգի մասնագետ, գլխավոր մասնագետ, ապա բաժնի վարիչ։
- 1994-2000 թթ. - ՀՀ վիճակագրության պետական վարչության պետական ռեգիստրի վարչությունում՝ որպես բաժնի պետ, վարչության պետի տեղակալ։
- 2000-2006 թթ. - ՀՀ արդարադատության նախարարության պետական ռեգիստրի վարչության պետի տեղակալ, վարչության պետ, պետական ռեգիստրի գործակալության պետ, ՀՀ պետական ռեգիստրի ղեկավար։
- Իրավագետների և քաղաքագետների միության անդամ։
Քաղաքական գործունեությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2007 թ. մայիսի 12-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 4-րդ գումարման պատգամավոր «Օրինաց երկիր» կուսակցության համամասնական ընտրացուցակով։ Առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ ՕԵԿ խմբակցության անդամ։
- 2008 թ. ապրիլի 21-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Տրանսպորտի և կապի նախարար[1]։
- 2010 թ. մարտի 15-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարի պաշտոնից[2]։
Պարգևներ և կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արդարադատության առաջին դասի խորհրդական։
- Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության երկրորդ դասի պետական խորհրդական։
Ամուսնացած է, ունի երկու երեխա։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախորդող Անդրանիկ Մանուկյան |
ՀՀ Տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն Սարգսյան 21 ապրիլի 2008 - 15 մարտի 2010 |
Հաջորդող Մանուկ Վարդանյան |
Կաղապար:Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարները
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կատեգորիաներ:
- Հունիսի 10 ծնունդներ
- 1964 ծնունդներ
- Ապրող անձինք
- Երևան քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- ՕԵԿ անդամներ
- ՀՀ ԱԺ 4-րդ գումարման պատգամավորներ
- Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության երկրորդ դասի պետական խորհրդականներ
- ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարներ
- Հայ քաղաքական գործիչներ
- Հայ ճարտարագետներ
- Հայ պետական գործիչներ