Jump to content

Գումեդին Վարդանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գումեդին Վարդանյան
Դիմանկար
Ծնվել էմայիսի 2, 1933(1933-05-02)
ԾննդավայրՎարմազիար, Վաղարշապատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էօգոստոսի 3, 2022(2022-08-03)[1] (89 տարեկան)
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1957)
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր (1976)
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
ԽՍՀՄ պետական մրցանակ և ՌԽՖՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ

Գումեդին Սուրենի Վարդանյան (մայիսի 2, 1933(1933-05-02), Վարմազիար, Վաղարշապատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 3, 2022(2022-08-03)[1]), հայ խորհրդային մեխանիկ։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1976), պրոֆեսոր (1979)։ ՌԴ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ (1997):

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Երևանի համալսարանը (19571966 թվականից աշխատում է Մոսկվայի ինժեներա-շինարարական ինստիտուտում, 1976 թվականից՝ բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի պրոֆեսոր, 1977 թվականից՝ ֆոտոառաձգականության պրոբլեմային լաբորատորիայի սողքի մոդելավորման բաժնի վարիչ։ Աշխատությունները վերաբերում են դեֆորմացվող պինդ մարմինների եզրային խնդիրների մոդելավորման մեթոդներին և ծերացող նյութերի սողքի տեսությանը։ Վարդանյանի ստեղծած ջերմային լարում Գ․ Մ․ Վարդանյան Գ․ Ս․ Վարդանյանների մոդելավորման մեթոդը լայնորեն կիրառվում է մեքենաշինության և շինարարության մեջ։ Եղել է ԽՍՀՄ Պետշինին առընթեր բետոնի սողքի և կծկման մշտական հանձնաժողովի անդամ (1975)։ Արժանացել է ԽՍՀՄ Պետական մրցանակի (1980)[2]։

Աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Применение теории подобия и анализа размерностей к моделированию задач механики деформируемого твердого тела : Учеб. пособие / Г. С. Варданян. — М. : МИСИ, 1980. — 103 с.; 20 см. (ռուս.)
  • Сопротивление материалов : (С основами строит. механики) : учебник / Г. С. Варданян, Н. М. Атаров, А. А. Горшков; под ред. Г. С. Варданяна. — Москва : ИНФРА-М, 2003. — 478 с. : ил.; 22 см. — (Высшее образование).; ISBN 5160016376 (ռուս.)
  • Сопротивление материалов (с основами строительной механики) [Текст] : учебник для студентов высших учебных заведений, обучающихся по направлению «Строительство» и специальностям «Производство строительных материалов, изделий и конструкций», «Теплогазоснабжение и вентиляция», «Водоснабжение и водоотведение» / Г. С. Варданян, Н. М. Атаров, А. А. Горшков; под ред. Г. С. Варданяна. — Москва : ИНФРА-М, 2011. — 478 с. : ил., табл.; 22 см. — (Высшее образование).; ISBN 978-5-16-004414-9 (ռուս.)
  • Сопротивление материалов с основами теории упругости и пластичности [Текст] : учебник для студентов высших учебных заведений, обучающихся по направлению подготовки 270100 «Строительство» / Г. С. Варданян [и др.]; под ред. Г. С. Варданяна, Н. М. Атарова. — 2-е изд., испр. и доп. — Москва : ИНФРА-М, 2011. — 636, [1] с. : ил.; 22 см. — (Высшее образование).; ISBN 978-5-16-003872-8 (ռուս.)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Ушёл из жизни Почетный профессор МГСУ Варданян Гумедин Суреновичmgsu.ru
  2. «Ушёл из жизни Почетный профессор МГСУ Варданян Гумедин Суренович». Արխիվացված է օրիգինալից 2022-10-09-ին. Վերցված է 2024-02-03-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 319