Գումեդին Վարդանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գումեդին Վարդանյան
Ծնվել էմայիսի 2, 1933(1933-05-02) (86 տարեկան)
ԾննդավայրԱրևաշատ, Արմավիրի մարզ, Հայաստան
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր (1976)
Քաղաքական կուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
ԽՍՀՄ պետական մրցանակ

Գումեդին Սուրենի Վարդանյան (2 մայիսի, 1933, գ․ Վարմազիար (Արևաշատ, ՀԽՍՀ Էջմիածնի շրջանում), հայ խորհրդային մեխանիկ։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1976), պրոֆեսոր (1979)։ ՌԴ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ (1997): ԽՄԿԿ անդամ 1978 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Երևանի համալսարանը (19571966 թվականից աշխատում է Մոսկվայի ինժեներա-շինարարական ինստիտուտում, 1976 թվականից՝ բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի պրոֆեսոր, 1977 թվականից՝ ֆոտոառաձգականության պրոբլեմային լաբորատորիայի սողքի մոդելավորման բաժնի վարիչ։ Աշխատությունները վերաբերում են դեֆորմացվող պինդ մարմինների եզրային խնդիրների մոդելավորման մեթոդներին և ծերացող նյութերի սողքի տեսությանը։ Վարդանյանի ստեղծած ջերմային լարում Գ․ Մ․ Վարդանյան Գ․ Ս․ Վարդանյանների մոդելավորման մեթոդը լայնորեն կիրառվում է մեքենաշինության և շինարարության մեջ։ ԽՍՀՄ Պետշինին առընթեր բետոնի սողքի և կծկման մշտական հանձնաժողովի անդամ (1975ԽՍՀՄ Պետական մրցանակ (1980

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 319 CC-BY-SA-icon-80x15.png