Գուկանքի ճակատամարտ
Թվական | 703 թվական |
---|---|
Մասն է | Արմինիայի ապստամբություն (703-705) |
Վայր | Գուկանք |
Արդյունք | Հայոց կողմի հաղթանակ |
Հակառակորդներ | |
Արմինիա կուսակալություն | Արաբական խալիֆայություն |
Հրամանատարներ | |
Կողմերի ուժեր | |
անհայտ | անհայտ |
Ռազմական կորուստներ | |
| |
Ընդհանուր կորուստներ |
Գուկանքի ճակատամարտ, Արմինիա կուսակալության և Արաբական խալիֆայության միջև ռազմական բախում, որը տեղի է ունեցել 703 թվականին։ Այս ճակատամարտին նախորդել է Վարդանակերտի ճակատամարտ, որտեղ հայերը հաղթանակի էին հասել արաբների նկատմամբ։ Այդ ճակատամարտից հետո տարածվել է Հայաստանի շատ նահանգներում և 703 թվականի գարնանն ընդգրկում գրեթե ամբողջ երկիրը։
Վանանդի հեծելագունդը միավորվում է Կամսարական իշխանի շուրջ և անսպասելի գրոհում Օքբա զորավարի զորամասի վրա, որից հետո մարտ է սկսվում։ Արաբները երկար դիմադրությունից հետո հայերը կարողանում են հաղթել, և արաբական զորամասը գրեթե ամբողջության ոչնչացվում է։ Այս մարտերի ընթացքում հայերը կարողանում են սպանել ոստիկան Աբդուլլահին։ Ոստիկանի սպանությունը ոգևորում է հայերին։ Օքբան, մարտադաշտից փախչելուց հետո անցնում է Ասորիք, որտեղ խալիֆայից նոր զորք է խնդրում` Հայաստան վերադառնալու համար[1]։
Ճակատամարտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վանանդում անցկացվող իրադարձությունների հետ գրեթե միաժամանակ արաբական ևս մեկ զորամաս է հարձակվում Վասպուրականի վրա ու հասնում մինչև Ռշտունիք։
Արաբների հետ հայկական զորքի հերթական ընդհարումը տեղի է ունենում Գուկանք գյուղի մոտ։ Վարդանակերտի ճակատամարտից հետո հայոց սպարապետ Սմբատը սկսել էր հետապնդել արաբական զորքին, որը նախքան մարտը սկսելը մի քանի նախապատրաստական միջոցառումներ է իրականացնում։
Գուկանքի ճակատամարտը դառնում էր Արմինիա կուսակալության ապստամբության արաբների առաջին պարտությունը։ Սմբատ իշխանի գլխավորությամբ հայոց զորքն իրականացնում է նախապես որոշված կետերը։ Հայերը գրոհից հետո անցնում են արաբների թիկունք։ Արաբներն այս դրությունում շրջապատված էին և փախուստի ելքեր չունեին։ Շրջապատման մեջ հայտնված արաբների դիմադրությունը երկար չի տևում։
Մարտադաշտից նահանջող արաբական զորամասից 280 հոգի կարող էին շարժվել միայն դեպի Գուկանքի եկեղեցի, որտեղ էլ նրանք ապաստանում են։ Սմբատ իշխանը փայլուն կերպով կարողանում է այստեղ ևս փակել արաբների նահանջի բոլոր ուղիները։ Արաբները սկսում են բանակցություններ սկսել հայերի հետ, որի միջոցավ նրանք կկարողանային փրկել իրենց կյանքը։ Սակայն եկեղեցու շուրջը կենտրոնացող ապստամբների հրամանատարության հետ համաձայնության գալու փորձն ավարտվում է անհաջողությամբ։
Եկեղեցուց արաբների դուրս գալուց հետո հայերը մահապատժի են ենթարկում նրանց։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Մեր հաղթանակները», հատոր Բ. Երևան: «Նորավանք» հրատարակչություն. 2009. էջեր 145–148.