Jump to content

Գոլդսմիթի համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գոլդսմիթի համալսարան
Goldsmiths, University of London
Տեսակհանրային հետազոտությունների համալսարան, constituent college?, բարձրագույն ուսումնական հաստատություն, կրթական կազմակերպություն և համալսարան
Հիմնադրված է1904
Տիպպետական
ՆախագահԱրքայադուստր Աննա (Մեծ Բրիտանիա)
ՌեկտորՓեթ Լուգրեյ
Ուսանողներ8,525 (2015/16)[1]
Ընդհանուր անձնակազմ1519 մարդ
Մագիստրատուրա5,655 (2015/16)[1]
Ասպիրանտուրա2,870 (2015/16)[1]
ԱնդամակցությունORCID[2], Կոալիցիա հանուն հետազոտությունների գնահատման առաջխաղացման[3] և University and College Union?[4]
ԵրկիրՄեծ Բրիտանիա
ՏեղագրությունԼոնդոն, Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
ՀասցեGoldsmiths College, University of London, New Cross, London, SE14 6NW
Կայքgold.ac.uk և gold.ac.uk(անգլ.)
Մեծ Բրիտանիա դեռ չունի [[Կաղապար:Տեղորոշման քարտեզ Մեծ Բրիտանիա|տեղորոշման քարտեզներ]].
 Goldsmiths College Վիքիպահեստում

Գոլդսմիթի համալսարան (անգլ.՝ Goldsmiths, University of London), պետական հետազոտական համալսարան Լոնդոնում, Անգլիա։ Այն մասնագիտացված է արվեստի, դիզայնի, հումանիտար և հասարակական գիտությունների մեջ և համարվում է Լոնդոնի համալսարանի բաղկացուցիչ քոլեջ։ Հիմնադրվել է 1891 թվականին որպես Գոլդսմիթի Տեխնիկական ինստիտուտ (անգլ.՝ Goldsmiths' Technical and Recreative Institute) Գոլդսմիթների հայտնի ընկերության կողմից, Լոնդոնի «New Cross» թաղամասում։ Այնուհետև 1904 թվականին ձեռք է բերվել Լոնդոնի համալսարանի կողմից և վերանվանվել է Գոլդսմիթի քոլեջ։ «Քոլեջ» բառը հանվել է նրա որակավորումից 2006 թվականին, բայց հիմա «Goldsmiths' College» անվանումը ապաթարցով պահպանվում է որպես հաստատության օրինական անվանում[5]։

Ուսանողների մոտավորապես 20%-ը գալիս է Միացյալ Թագավորության տարբեր մասերից, իսկ մագիստրատուրայում սովորողների 52%-ը հասուն ուսանողներ են (21 տարեկան)։ Գոլդսմիթի ուսանողների մեկ երրորդ մասը ասպիրանտներ են։

Գոլդսմիթի քոլեջի ուսանողները Նոթենգամի համալսարանում 1944 թվականին:

1891 թվականին Գոլդսմիթների հայտնի ընկերությունը հիմնադրեց Գոլդսմիթի Տեխնիկական ինստիտուտը, որը ավելի շատ հայտնի է որպես Գոլդսմիթի ինստիտուտ[6]։ Գոլդսմիթ ընկերությունը հիմնադրվել է 12-րդ դարում, որպես ոսկերիչների, արծաթագործների և զարդագործների միջնադարյան միություն։ Սկզբնական ինստիտուտը հիմնվել է «New Cross» թաղամասում նախկին արքայական Նավալ դպրոցի շենքում։ Այս շենքը, որը կառուցվել է ճարտարապետ Ջոն Շոուի կողմից, մնում է որպես քոլեջի հիմնական կառույց։

1904 թվականին ինստիտուտը միացավ Լոնդոնի համալսարանին և վերահիմնադրվեց որպես Գոլդսմիթի քոլեջ։ (Ապաթարցը հանվեց 1993 թվականին, իսկ քոլեջ բառը դուրս եկավ կիրառումից 2006 թվականին)։ Այս ժամանակահատվածում Գոլդսմիթը ամենամեծ մանկավարժական ինստիտուտն էր երկրում, որն իր մանկավարժական գործունեությունը գնալով ավելի էր ընդլայնում՝ ներառելով ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ։ Քոլեջն ուներ նաև իր սեփական մանկապարտեզը։

Լոնդոնի համալսարանին միանալուց կարճ ժամանակ անց 1907 թվականին Գոլդսմիթին ավելացվեց նոր արվեստի շենքը՝ Ռեգինալդ Բլոմֆիլդի կողմից կառուցված, որը գտնվում էր ինստիտուտի հիմնական շենքի ետևի մասում։ Սակայն Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում որոշվեց տարհանել ֆակուլտետը և ուսանողները տեղափոխվեցին Նոթենգամի համալսարան։ Սա շատ խորիմաստ որոշում էր, քանի որ պատերազմի ժամանակ 1940 թվականին այն ռմբակոծվեց և փլվեց, որն էլ վերջնականորեն չվերանորոգվեց մինչև 1947 թվականը։ 1960-ական թվականներին Գոլդսմիթն արագ ավելացրեց ուսանողների քանակը և այս ժամանակահատվածում էր, որ սկսվեցին հիմնադրվել արվեստի և սոցիալական գիտությունների բաժինները։ Համալսարանն այս ընթացքում նաև ձեռք բերեց մի շարք պատմական կառույցներ՝ ներառյալ նախկին հոյակերտ Դեփֆորդի Քաղաքապետարանի շենքը։ 1988 թվականին Գոլդսմիթը դարձավ Լոնդոնի համալսարանի լիիրավ քոլեջ և 1990 թվականին ստացավ արքայական արտոնություն։ Նրա հայտնի ռեկտորներն են եղել Ռիչարդ Հոգարթը, Էնդրյու Ռութերֆորդը և Բեն Պիմլոտը։ Ներկայիս ռեկտորն է Փեթ Լուգրեյը[7]։

Կամպուս և դիրք

[խմբագրել | խմբագրել կոդը]
Դեփֆորդի Քաղաքապետարանի շենքը
Բեն Պիլմոտի շենքը
Գրադարանի շենքը

Գոլդսմիթը գտնվում է «New Cross» թաղամասում, որը հարավ արևելյան Լոնդոնի խիտ բնակեցված թաղամասերից մեկն է՝ լի արվեստով և երաժշտությամբ։

Հիմնական շենքը՝ Ռիչարդ Հոգարթի կառույցը, սկզբնապես կառուցվել է որպես դպրոց ճարտարապետ Ջոն Շուուի կողմից։ Նախկին Դեփֆորդի Քաղաքապետարանի շենքը ձեռք է բերվել 1998 թվականին և օգտագործվել է ակադեմիական սեմինարների և կոնֆերանսների համար։ Բացի այս շենքերից Գոլդսմիթի համալսարանին կից կառուցվել են նաև մի քանի այլ ժամանակակից կառույցներ՝ ներառյալ Բրիտանական ճարտարապետության արքայական ինստիտուտի մրցանակակիր Ռութերֆորդի շենքը, որի շինարարությունն ավարտվել է 1997 թվականին, Բեն Պիմլոտի շենքը՝ ավարտված 2005 թվականին և պրոֆեսոր Ստյուարտ Հոլի շենքը՝ ավարտված 2010 թվականին։

Գրադարանը կամ Ռութերֆորդի շենքը ունի երեք հարկ և ուսանողներին տալիս է հնարավորություն օգտվելու տպագրված և էլեկտրոնային ռեսուրսների հսկայական շտեմարանից։

Յոթ հարկանի Բեն Պիմլոտի շենքը «New Cross» թաղամասում՝ իր ավարտուն հրաշալի տեսքով (բաղկացած 229 առանձին մետաղների կտորներից) դարձել է ժամանակակից Գոլդսմիթի այցեքարտը։ Այն ներառում է արվեստի ֆակուլտետի ստուդիան և դասավանդման տարածքը, ինչպես նաև Գոլդսմիթի թվային կինոստուդիան[8] և ծանոթությունների, համակարգչային և մշակութային կենտրոնը[9]։

Պրոֆեսոր Ստյուարտ Հոլի շենքը տեղակայված է կանաչապատ շենքի մոտ, որտեղ գտնվում են մեդիայի և հաղորդակցության բաժինները, ինչպես նաև ստեղծագործական և մշակութային ձեռներեցության ինստիտուտը[10]։ Հարմարությունների մեջ են մտնում նաև 250 տեղանոց թատրոնը, սեմինարների և դասախոսական սենյակները, ինչպես նաև բացօթյա սրճարանը։

Ֆակուլտետներ և բաժիններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոլդսմիթի արվեստի բաժինն աշխարհի առաջատար արվեստի ուսուցման և հետազոտական կենտրոններից մեկն է։ Բաժնի ղեկավարն է դոկտոր Ռիչարդ Նոուբլը։ Հիշարժան շրջանավարտներից են Դեմիեն Հիրսթը, Սառա Լուկասը, Սթիվ Մաքքուինը, Գիլլիան Վերինգը և Գրահամ Կոքսոնը։

Դիզայնի բաժինը զարգացել է Ջոն Վուդի և ուրիշների ուսումնասիրությունների շնորհիվ։ Տեխնոլոգիայի կրթական հետազոտական բաժինը նպաստել է հասկանալու այն փաստը, թե ինչպես է դիզայնը և տեխնոլոգիան գործում դպրոցում, և թե ինչպես քաջալերել սովորողներին բարելավելու իրենց շրջապատող աշխարհն ու աջակցել ուսուցիչներին այս գործընթացում։

Մեդիայի և Հաղորդակցության բաժինը, ինչպես նաև Մշակույթի կենտրոնը իրենց մեջ ներառում են այնպիսի պրոֆեսորների, ինչպիսիք են Սքոթ Լեշը, Անժելա Մաքռոբին և Սառա Ահմեդը։

Մարդաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդաբանության բաժնի ուսուցչական անձնակազմում են Կեյթ Հարթը և Դավիթ Գրեյբերը։ Բաժինը հայտնի է իր տեսողական մարդաբանության ուսումնասրիություններով։ Մայրցամաքային փիլիսոփայության թագավորությունը ներկայացվում է այնպիսի ակադեմիկոսներով ինչպիսիք են Սաուլ Նյումանը, Ալբերտո Տոսկանոն և Ժան Պոլ Մարտինոնը։ Փիլիսոփայության շրջանում հայտնի է Քրիս Ֆրենչը, ով մասնագիտացնում է ոչ բանական հավատքի, ճանաչողական և զգայական հոգեբանության մեջ[11]։ Սաուլ Նյումանը, ով հայտնի է հետանարխիզմի գաղափարը զարգացնելու մեջ, ներկայումս ղեկավարում է քաղաքականության բաժինը։

Անգլերեն գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլերենի և գրականության բաժինը համալսարանի ամենամեծ բաժինն է, որն ներառում է անգլերեն, համեմատական գրականություն, ամերիկյան գրականություն, ստեղծագործական շարադրանք և լեզվաբանություն։ Ներկայիս ակադեմիկոսներն են Բլեյք Բալդիքը, Քրիս Բալդիքը, Ութարա Նատարաջան և Փիթեր Դանվուդին։

Երաժշտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժշտության բաժինն ունի մի շարք նշանավոր շրջանավարտներ՝ ներառյալ Մալքոլմ Մաքլարենը, Քեթի Բին, Ջեյմս Բլեյքը, Ռոզի Լոուն և Ջոն Քեյլը։ Ռուս երաժշտության կենտրոնը, որի ղեկավարը Ալեքսանդր Իվաշկինն էր մինչ իր մահը (2014 թվական), միջազգայնորեն ճանաչված է Պրոկոֆևին և Շնիտկեյին նվիրված մեծ արխիվով և այլ եզակի հավաքածուներով։

Կրթական ծրագրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրթական ծրագրերի բաժինը անց է կացնում բակալավրիատի, մագիստրատուրայի և դոկտորական կուրսեր և հովանավորում է մեծ ուսուցչական կրթության ծրագիրը՝ հիմնվելով մոտավորապես 1500 դպրոցների և քոլեջների հետ գործընկերային պայմանավորվածության վրա։

Հավելյալ ակադեմիական ծրագրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոլդսմիթի համալսարանը 2015 թվականին միավորվել է «Tungsten Network»ի հետ՝ զարգացնելու մի հետազոտական ծրագիր, որն ուսումնասիրում է բիզնեսի կիրառման բարձրակարգ արհեստական հատուկ տեխնիկան։ Այն հիմնված է ընկերության Լոնդոնի գրասենյակում[12]։

Նշանավոր շրջանավարտներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոլդսմիթի շրջանավարտները եղել են ազդեցիկ մարդիկ տարբեր բնագավառներում, ինչպիսիք են արվեստը, դիզայնը, տեսողական արվեստը, լրագրությունը, գրականությունը, թատրոնը, երաժշտությունը, քաղաքականությունը, պատմությունը և սպորտը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 "2015/16 Students by HE provider, level, mode and domicile" (XLSX). Higher Education Statistics Agency. Retrieved 17 February 2017.
  2. https://orcid.org/members/001G000001LRAQWIA5-goldsmiths-college-university-of-london
  3. https://web.archive.org/web/20231109092552/https://coara.eu/coalition/membership/
  4. https://www.ucu.org.uk/article/13538/UCU-branches-in-JNCHES-2024-25
  5. "Rebranding FAQs". Goldsmiths, University of London. Archived from original on 25 February 2007. Retrieved 6 March 2007. it is now known as Goldsmiths, University of London.
  6. http://www.aim25.ac.uk/cgi-bin/search2?coll_id=5499&inst_id=29"Goldsmiths' Արխիվացված 2017-06-29 Wayback Machine College archives". Aim25.ac.uk. 29 September 1905. Retrieved 26 April 2010.
  7. "Revealed: BBC boss who landed £866k payoff and walked straight into another public-sector job". Daily Mail. London.
  8. «Digital Studios"». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 12-ին.
  9. "Centre for Cognition, Computation and Culture". Archived from original on 16 May 2011.
  10. "ICCE
  11. Wignall, Alice (18 January 2005). "What it's like to work at... ...Goldsmiths College, University of London". Guardian. Retrieved 24 July 2013.
  12. "Goldsmiths University of London. Tungsten Corporation and Goldsmiths announce artificial intelligence venture". Goldsmiths University of London. April 28, 2015. Retrieved February 15, 2017.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գոլդսմիթի համալսարան» հոդվածին։