Գիշերային թռիչք (պատմվածք)
Գիշերային թռիչք ֆր.՝ Vol de Nuit | |
---|---|
Հեղինակ | Անտուան դը Սենտ-Էքզյուպերի |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | aviation novel? |
Բնօրինակ լեզու | ֆրանսերեն |
Ստեղծման տարեթիվ | 1930 |
Էջեր | 182 |
Երկիր | Ֆրանսիա |
Հրատարակիչ | Գալլիմար |
Հրատարակման տարեթիվ | 1931 |
Պարգև(ներ) | |
Կայք | saint-exupery.org(ֆր.) |
Գիշերային թռիչք (ֆր.՝ Vol de Nuit), ֆրանսիացի գրող Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի առաջին պատմվածք։ Առաջին անգամ լույս է տեսել 1931 թվականին և դարձել է համաշխարհային գլուխգործոց[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գիրքը պատմում է Էքզյուպերիի կյանքի այն տարիների մասին, երբ ինքը եղել է Արգենտինայի օդանավակայանի օդաչու և տնօրեն։ Կերպարների բնութագիրը հիմնված է այն մարդկանց խառնվածքի վրա, որոնց հեղինակը ճանաչել է Հարավային Ամերիկայում։ Պատմվածքի հերոս Ռիվիերի կերպարը համընկնում է օդանավակայանի նախագահի՝ Դիդիեր Դադուարի կերպարին։
Շատ դրվագներ հայտնվում են նաև Էքզյուպերիի հուշերում՝ գրված 1939 թվականին՝ «Քամի, ավազ և աստղեր» ստեղծագործության մեջ։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆաբիանը օդային փոստի օդաչու է Պատագոնիայի փոստից։ Ռիվիերը Ֆաբիանի վերադասն է, ով նրան հրամայում է թռչել հենց այն գիշեր, երբ մրրկահողմ է սկսվում Արգենտինայում։ Ֆաբիանի կինն սպասում է ամուսնուն։ Իրավիճակը գնալով դառնում է ավելի վտանգավոր, այնքան, որ Ֆաբիանը մահվան ճիրաններում է հայտնվում։ Հետո ռադիոհաղորդագրություն է ուղարկում, բայց Ռիվիերը չի կարողանում ոչ-ինչ անել։ Թռիչքն ավարտվում է այնտեղ, բայց արդեն Ֆաբիանը զոհված է լինում։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Գիշերային թռիչք» պատմվածքն ստացել է Ֆեմինա մրցանակ, որը համարվում է Ֆրանսիայի կարևորագույն գրական մրցանակներից։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Saint Exupéry: A Biography, Stacy Schiff, pg.210
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անտուան դե Սենտ Էքզյուպեր - «Գիշերային թռիչք։ Մարդկանց երկիրը։ Փոքրիկ իշխանը։»
|