Գերմաներենի քերականություն
Այբուբեն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գերմաներենի այբուբենն ունի 26 տառ, ինչպես նաև «սուր էս»՝ ß (Scharfes ß) և այսպես կոչված ումլաութներ, որոնք առանձին տառեր չեն համարվում (ä, ö, ü).
Տառը | Անվանումը | Հնչողությունը | Օրինակ | Նշումներ |
---|---|---|---|---|
A a | [aː] | /a/, /a։/ | Band, Tag | i և j-ից հետո լսվում է ja - Maria; ai - դիֆտոնգ /aɪ̯/ (ай); ae - լսվում է ä; au - դիֆտոնգ /aʊ̯/; կրկնակի aa կարող է երկար կարդացվել - Haar |
Ä ä | [ɛː] | /ε/, /ε։/ | Hände, Ähre | u-ից առաջ՝ դիֆտոնգ /ɔʏ̯/ (оу) |
B b | [beː] | /b/ | Bruder | |
C c | [tseː] | համակցություն է նաև այլ տառերի հետ՝ h-ի հետ՝ ch, լսվում է ինչպես /x/ կամ /ç/; ck - /k/; նաև chs՝/ks/; tsch - /t͡ʃ/; հազվադեպ տառամիջում c-ն լսվում է ինչպես /t͡s/ (e, i առաջ) | ||
D d | [deː] | /d/ | ausdenken | |
E e | [eː] | /ε/, /ə/, /e։/ | kennen, bekannt, See | ie - /i։/, oe - /ø։/; ei, ey, ai, ay - դիֆտոնգ /aɪ̯/ |
F f | [ɛf] | /f/ | Fracht | նույն հնչողությունն ունի v տառը |
G g | [geː] | /g/, /ʒ/, /ç/ | gut, Genie, König | |
H h | [haː] | /h/ | heute | հաճախ h-ն չի կարդացվում, օրինակ ձայնավորների միջև, ինչպես նաև բառավերջում՝ gehen, weh |
I i | [iː] | /ı/, /i։/ | bitten, Vieh | ie - /i։/; ei, ai - /aɪ̯/ |
J j | [jɔt] | /j/, /ʒ/ | jung, Journalist | |
K k | [kaː] | /k/ | Kette | ck՝ /k/ |
L l | [ɛl] | /l/ | Flöte | |
M m | [ɛm] | /m/ | Stimme | |
N n | [ɛn] | /n/ | senden | |
O o | [oː] | /ɔ/, /o։/ | offen, Kohl | oe՝ /ø։/ |
Ö ö | [øː] | /œ/, /ø։/ | Österreich, zwölf, schön | |
P p | [peː] | /p/ | Punkt | pf - դիֆտոնգ /p͡f/ |
Q q | [kuː] | qu՝ /kv/ | ||
R r | [ɛr] | /r/ | Drache | |
S s | [ɛs] | /s/, /z/ | Bus, sehen | sp և st՝ /ʃ/, նաև sch ՝ /ʃ/ |
ß | [ɛs't͡sɛt] | /s/ | heiß | |
T t | [teː] | /t/ | Platte | |
U u | [uː] | /ʊ/, /u։/ | unten, Uhr | au - /aʊ̯/, eu, äu - /ɔʏ̯/ |
Ü ü | [yː] | /ʏ/, /y։/ | Übung, küssen, kühl | |
V v | [faʊ] | /f/, /v/ | Vater, Vase | |
W w | [veː] | /v/ | Wolken | |
X x | [iks] | /ks/՝ Max | ||
Y y | ['ʏpsilɔn] | /ʏ/, /y։/ | Ypsilon, Typ | |
Z z | [t͡sɛt] | /t͡s/ | dreizehn |
Հոլովներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գերմաներենն ունի չորս հոլովներ՝ Nominativ (ուղղական), Genitiv (սեռական), Dativ (տրական) և Akkusativ (հայցական)։
Հոդեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Գոյականներից (որոնք գրվում են մեծատառով) առաջ օգտագործվում են որոշակի և անորոշ հոդերը։
Կախված գոյականի սեռից. իգական՝ Die, արական՝ Der և չեզոք՝ Das որոշակի հոդերը եզակի թվի համար, իսկ հոգնակի թվով գոյականներից առաջ՝ Die որոշակի հոդը։
Անորոշ հոդերն օգտագործվում են միայն եզակի թվով գոյականներից առաջ. Դրանք են՝ eine՝ իգական սեռի համար, ein՝ արական և չեզոք սեռերի համար։
Որոշակի և անորոշ հոդերը հոլովվում են.
Հոլով | Արական սեռ | Իգական սեռ | Չեզոք սեռ | Հոգնակի թիվ |
---|---|---|---|---|
Նոմինաթիվ | der (ein) | die (eine) | das (ein) | die |
Գենեթիվ | des (eines) | der (einer) | des (eines) | der |
Դաթիվ | dem (einem) | der (einer) | dem (einem) | den |
Աքուզաթիվ | den (einen) | die (eine) | das (ein) | die |
Գոյական
[խմբագրել | խմբագրել կոդը]Գերմաներենում գոյականների հոլովվումը կարող է լինել՝
- Ուժեղ հոլովում (չեզոք սեռի գոյականները (բացառություն՝ «Herz») և արական սեռի գոյականների մեծ մասը)
- Թույլ հոլովում (արական սեռի շնչավոր գոյականները -nom, -soph, -ant, -log վերջածանցներով)
- Իգական հոլովում (բոլոր իգական սեռի գոյականները)
- Խառը հոլովում (-e վերջավորություն ունեցող արական սեռի գոյականները և «Herz» բառը)
Եզակի թվով գոյականների հոլովում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոլով | Ուժեղ խոնարհում | Թույլ խոնարհում | Իգական խոնարհում | Խառը խոնարհում |
---|---|---|---|---|
Նոմինաթիվ | der Berg | der Mensch | die Frau | der Name |
Գենեթիվ | des Berg(e)s | des Menschen | der Frau | des Namens |
Դաթիվ | dem Berg | dem Menschen | der Frau | dem Namen |
Աքուզաթիվ | den Berg | den Menschen | die Frau | den Namen |
Հոգնակի թվով գոյականների հոլովում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոլով | Արական սեռ | Իգական սեռ | Չեզոք սեռ |
---|---|---|---|
Նոմինաթիվ | die Männer | die Frauen | die Kinos |
Գենեթիվ | der Männer | der Frauen | der Kinos |
Դաթիվ | den Männern | den Frauen | den Kinos |
Աքուզաթին | die Männer | die Frauen | die Kinos |
Բայ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բայի ընդհանուր հատկանիշները
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեմք (Person) |
|
Թիվ (Numerus) |
|
Ժամանակ (Tempus) |
|
Եղանակ (Modus) |
|
Սեռ (Genus Verbi) |
|
Օժանդակ բայեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Գերմաներենն ունի երեք օժանդակ բայ, որոնք են. sein (լինել), haben (ունենալ), werden (դառնալ)։ Այս օժանդակ բայերն ունեն Ներկա (Präsens), Պարզ ներկա (Präteritum), Ըղձական I (Konjunktiv I) և Ըղձական II (Konjunktiv II) ժամանակաձևերի իրենց տարբերակները։
Գերմաներենի բայերն ունեն երեք սեռ՝ չեզոք, ներգործական, կրավորական։
Չեզոք սեռի բայերն ունեն -en կամ -n վերջավորություն (lesen - կարդալ, lächeln - ժպտալ)։
Ներգործական սեռի սահմանական եղանակի բայերի խոնարհում.
[խմբագրել | խմբագրել կոդը]Präsens | Präteritum | Perfekt | Plusquamperfekt | Futur I | Futur II |
---|---|---|---|---|---|
ich mache | ich machte | ich habe gemacht | ich hatte gemacht | ich werde machen | ich werde gemachet haben |
du machst | du machtest | du hast gemacht | du hattest gemacht | du wirst machen | du wirst gemachet haben |
er/sie/es macht | er/sie/es machte | er/sie/es hat gemacht | er/sie/es hatte gemacht | er/sie/es wird machen | er/sie/es wird gemachet haben |
wir machen | wir machten | wir haben gemacht | wir hatten gemacht | wir werden machen | wir werden gemachet haben |
ihr macht | ihr machtet | ihr habt gemacht | ihr hattet gemacht | ihr werdet machen | ihr werdet gemachet haben |
sie/Sie machen | sie/Sie machten | sie/Sie haben gemacht | Sie/Sie hatten gemacht | sie/Sie werden machen | sie/Sie werden gemachet haben |
Կրավորական սեռի սահմանական եղանակի բայերի խոնարհում.
[խմբագրել | խմբագրել կոդը]Präsens | Präteritum | Perfekt | Plusquamperfekt | Futur I |
---|---|---|---|---|
ich werde gefragt | ich wurde gefragt | ich bin gefragt worden | ich war gefragt worden | ich werde gefragt werden |
du wirst gefragt | du wurdest gefragt | du bist gefragt worden | du warst gefragt worden | du wirst gefragt werden |
er/sie/es wird gefragt | er/sie/es wurde gefragt | er/sie/es ist gefragt worden | er/sie/es war gefragt worden | er/sie/es wird gefragt werden |
wir werden gefragt | wir wurden gefragt | wir sind gefragt worden | wir waren gefragt worden | wir werden gefragt werden |
ihr werdet gefragt | ihr wurdet gefragt | ihr seid gefragt worden | ihr wart gefragt worden | ihr werdet gefragt werden |
sie/Sie werden gefragt | sie/Sie wurden gefragt | sie/Sie sind gefragt worden | sie/Sie waren gefragt worden | sie/Sie werden gefragt werden |
Ածական անուն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ածականների տեսակները
[խմբագրել | խմբագրել կոդը]Գերմաներենում ածականները ունենում են երեք տեսակ.
- Որակական ածականներ (Charakterisierenden Adjektive)
- Հարաբերական ածականներ (Relationalen Adjektive)
- Թվական ածականներ (Zahladjektive)
Ածականների համեմատության աստիճանները
[խմբագրել | խմբագրել կոդը]Գերմաներենի ածականներն ունեն համեմատության երեք աստիճան.
Ածականների համեմատության աստիճանները |
Օրինակ | Կազմություն |
---|---|---|
Դրական (Positiv) |
klein (փոքր) | հիմնական ձև |
Բաղդատական (Komparativ) |
kleiner (ավելի փոքր) | klein + er |
Գերադրական (Superlativ) |
am kleinsten (ամենափոքր) | am + klein + sten |
Հայերենում համապատասխան՝ խելացի՝ klug (Positiv), ավելի խելացի՝ klüger (Komparativ), ամենախելացի՝ am klügsten (Superlativ)։
Բացառություններ՝
- gut — besser — der (die, das) beste — am besten
- hoch — höher — der (die, das) höchste — am höchsten
- nah(e) — näher — der (die, das) nächsten
Positiv | Komparativ | Superlativ | ||
---|---|---|---|---|
stark | stärker | die (eine) | am stärksten | |
gut | besser | am bessten |
Ածականները հոլովվում են երեք եղանակով՝ ուժեղ հոլովում (երբ ածականը նաև հոդի դեր է կատարում), թույլ հոլովում (հոդը ածականից առաջ) և խառը հոլովում։
Թույլ հոլովում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոլով | արական սեռ | իգական սեռ | չեզոք սեռ | հոգնակի թիվ |
---|---|---|---|---|
Նոմինաթիվ | der gute Mann | die gute Frau | das gute Kind | die guten Leute |
Գենեթիվ | des guten Mannes | der guten Frau | des guten Kindes | der guten Leute |
Դաթիվ | dem guten Mann | der guten Frau | dem guten Kind | den guten Leuten |
Աքուզաթիվ | den guten Mann | die gute Frau | das gute Kind | die guten Leute |
Ուժեղ հոլովում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոլով | արական սեռ | իգական սեռ | չեզոք սեռ | հոգնակի թիվ |
---|---|---|---|---|
Նոմինաթիվ | süßer Wein | warme Milch | frisches Gemüse | gute Bücher |
Գենեթիվ | süßen Weines | warmer Milch | frischen Gemüses | guter Bücher |
Դաթիվ | süßem Wein(e) | warmer Milch | frischem Gemüse | guten Büchern |
Աքուզաթիվ | süßen Wein | warme Milch | frisches Gemüse | gute Bücher |
Խառը հոլովում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոլով | արական սեռ | իգական սեռ | չեզոք սեռ |
---|---|---|---|
Նոմինաթիվ | ein großer Platz | eine große Stadt | ein großes Land, |
Գենեթիվ | eines großen Platzes | einer großen Stadt | eines großen Landes |
Դաթիվ | einem großen Platz(e) | einer großen Stadt | einem großen Land(e) |
Աքուզաթիվ | einen großen Platz | eine große Stadt | ein großes Land |
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Helbig G., Buscha J. Deutsche Grammatik. - Berlin, 2007. - ISBN 978-3-468-49493-2
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գերմաներեն լեզվի ինստիտուտ (Գերմաներեն)