Jump to content

Գեորգիկներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Գեորգիկներ», գիրք 3, «Հովիվը և հոտը». Ռոման Վերգիլիուսի մանրանկար (Vergilius Romanus), IV դար

Գեորգիկներ (հունարեն՝ γεωργεῖν - «հողագործական»), դիդակտիկ գրականության ժանրերից, բուկոլիկյան պոեզիայի տարատեսակներից մեկը[1]։ Լայնորեն տարածված է եղել անտիկ պոեզիայում։ Լայն իմաստով՝ գյուղատնտեսության մասին պրակտիկ նշանակությամբ երգեր և պոետիկ ստեղծագործություններ[2], նեղ իմաստով՝ Վերգիլիոսի հայտնի 4 գրքերից բաղկացած դիդակտիկ աշխատությունը, որտեղ խոսվում է հողագործության, պտղագործության, գինեգործության, անասնաբուծության և մեղվապահության մասին։ Ամենայն հավանականությամբ գրվել է Ք. ա. 29 թ.[3]։

Գեորգիկներում գովերգվում էին բնության գեղեցիկ տեսարանները, գեղջկական խաղաղ աշխատանքը, տնային հանգստավետ ու անդորր կյանքի հրապույրները։ Գեորգիկների հեղինակներ են եղել հույն բանաստեղծ Հեսիոդոսը («Աշխատանք և օրեր»), հռոմեացի բանաստեղծներ Կատոն ավագը («Գյուղատնտեսության մասին»), Վերգիլիոսը («Գեորգիկներ») և ուրիշներ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Էդ. Ջրբաշյան, Հ. Մախչանյան (1980). Գրականագիտական բառարան. Երևան: «Լույս». էջ էջ 73.
  2. «Георгики» (Л. Богоявленский) //Литературная энциклопедия: Словарь литературных терминов: В 2-х т. / Под редакцией Н. Бродского, А. Лаврецкого, Э. Лунина, В. Львова-Рогачевского, М. Розанова, В. Чешихина-Ветринского. — М.; Л.: Изд-во Л. Д. Френкель, 1925
  3. (անգլ.) Thomas, Richard F. Georgics Vol.I: Books I—II. Cambridge, 1988. I.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեորգիկներ» հոդվածին։