Jump to content

Գեորգի Սուքիասյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սուքիասյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գեորգի Սուքիասյան
Ծնվել էօգոստոսի 18, 1924(1924-08-18) (100 տարեկան)
ԾննդավայրԹիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Վրացական ԽՍՀ
ԿրթությունԹբիլիսիի պետական բժշկական համալսարան (1947)
Մասնագիտությունարյունաբան
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1964)

Գեորգի Վահրամի Սուքիասյան (օգոստոսի 18, 1924(1924-08-18), Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ արյունաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1964), պրոֆեսոր (1974)։ ԽՍՀՄ պատվավոր դոնոր (1966)[1]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեորգի Սուքիասյանը ծնվել է 1924 թվականին Թիֆլիսում։ 1947 թվականին ավարտել է Թբիլիսիի պետական բժշկական ինստիտուտը։ 1947-1949 թվականներին աշխատել է Թբիլիսիի № 1քաղաքային հիվանդանոցում, 1949-1968 թվականներին՝ Մոսկվայի արյան փոխներարկման և արյունաբանության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտում, 1968 թվականից եղել է կազմակերպչական և գիտամեթոդական բաժանմունքի վարիչ։ ԽՍՀՄ-ում առաջինն է հետազոտել ու մշակել ոսկրածուծի ստացման մեթոդները և կիրառել կլինիկայում՝ արյան հիվանդությունների բուժման նպատակով։ Ուսումնասիրել է ճառագայթային հիվանդության ժամանակ որկրածուծի փոխպատվաստման արդյունավետությունը։ 1973 թվականին ինստիտուտում կազմակերպել է ռադիոիզոտոպային լաբորատորիա, որտեղ մշակվել և կլինիկա են ներդրվել արյունաստեղծ և մյուս օրգան-համակարգերի հիվանդությունների ռադիոնուկլիդային եղանակներով ուսումնասիրությունը[2]։ 1948 թվականից եղել է ԽՍՀՄ վիրաբույժների ընկերության անդամ, 1948 թվականից՝ արյունաբանների համամիութենական ընկերության վարչության անդամ, 1960-1994 թվականներին՝ «Արյունաբանություն և արյան փոխներարկում» (ռուսերեն) ամսագրի խմբագրական խորհրդի անդամ։

  • ԺՏՆՑ 4 մեդալ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Saratikyan, Shushan. «Մեծանուն Հայեր». www.haymard.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 3-ին.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.