Գեորգե Մադան
Appearance
Գեորգե Մադան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 16, 1938 (85 տարեկան) |
Մասնագիտություն | գրող |
Լեզու | մոլդավերեն |
Կրթություն | Քիշնևի պետական համալսարան |
Գեորգե Մադան (ռումիներեն՝ Gheorghe Madan, օգոստոսի 16, 1938, Տրուշեն), մոլդովացի գրող։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գեորգե Մադանը ծնվել է 1938 թվականին Ստերշենի շրջանի Տրուշեն գյուղում։ 1960 թվականին ավարտել է Մոլդովայի պետական համալսարանը։ Աշխատել է որպես մանկավարժ, դպրոցի տնօրեն, «Zorile Moldovei» («Մոլդովայի լուսաբաց») և«Tinerimea Moldovei» («Մոլդովայի երիտասարդություն») թերթերի գլխավոր խմբագիր, Դ. Կանտեմիրի անվան գրականության թանգարանի տնօրեն։ Վեպերի, պատմվածքների հեղինակ է[1]։
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրական գործունեությամբ զբաղվել է 1950-ական թվականներին։ Սկզբում տպագրվել է «Տիներիմյա Մոլդովեյ» և «Կուլտուրա Մոլդովեյ» թերթերում։ 1959 թվականին լույս է տեսել «Շեմքին» խորագիրը կրող պատմվածքների ժողովածուն, 1962 թվականին՝ «Վիպակները»[2]։
Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Gloria Muncii» շքանշանի ասպետ (1998)
- «Om Emerit» պատվավոր կոչում, 2003
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Գեորգե Մադան
- ↑ Մոլդավական նովելներ և պատմվածքներ, «Հայաստան» հրատարակչություն, Երևան, 1970, 184 էջ