Գեորգե Մադան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գեորգե Մադան
Ծնվել էօգոստոսի 16, 1938(1938-08-16) (85 տարեկան)
Մասնագիտությունգրող
Լեզումոլդավերեն
ԿրթությունՔիշնևի պետական համալսարան

Գեորգե Մադան (ռումիներեն՝ Gheorghe Madan, օգոստոսի 16, 1938(1938-08-16), Տրուշեն), մոլդովացի գրող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեորգե Մադանը ծնվել է 1938 թվականին Ստերշենի շրջանի Տրուշեն գյուղում։ 1960 թվականին ավարտել է Մոլդովայի պետական համալսարանը։ Աշխատել է որպես մանկավարժ, դպրոցի տնօրեն, «Zorile Moldovei» («Մոլդովայի լուսաբաց») և«Tinerimea Moldovei» («Մոլդովայի երիտասարդություն») թերթերի գլխավոր խմբագիր, Դ. Կանտեմիրի անվան գրականության թանգարանի տնօրեն։ Վեպերի, պատմվածքների հեղինակ է[1]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրական գործունեությամբ զբաղվել է 1950-ական թվականներին։ Սկզբում տպագրվել է «Տիներիմյա Մոլդովեյ» և «Կուլտուրա Մոլդովեյ» թերթերում։ 1959 թվականին լույս է տեսել «Շեմքին» խորագիրը կրող պատմվածքների ժողովածուն, 1962 թվականին՝ «Վիպակները»[2]։

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Gloria Muncii» շքանշանի ասպետ (1998)
  • «Om Emerit» պատվավոր կոչում, 2003

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գեորգե Մադան
  2. Մոլդավական նովելներ և պատմվածքներ, «Հայաստան» հրատարակչություն, Երևան, 1970, 184 էջ