Գենադի Վարդանով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գենադի Վարդանով
Ծնվել էմայիսի 16, 1933(1933-05-16)[1] (90 տարեկան)
ԾննդավայրՍամարղանդ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի ավիացիոն ինստիտուտ (1957)
Մասնագիտությունճարտարագետ և գիտնական
Պարգևներ և
մրցանակներ
Պատվո շքանշան
և ԽՍՀՄ պետական մրցանակ

Գենադի Երվանդի Վարդանով (մայիսի 16, 1933(1933-05-16)[1], Սամարղանդ, ԽՍՀՄ), խորհրդային ճարտարագետ, հրթիռային սարքաշինության բնագավառի կազմակերպիչ։ ՌԴ վաստակավոր մեքենաշինարար (1985), պատվավոր ավիաշինարար (1995): Աշխատանքի վետերան (1993): ԽՍՀՄ Պետական մրցանակ (1985):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ԳԵենադի Վարդանովը ծնվել է 1933 թվականի մայիսի 16-ին Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում։ 1957 թվականին ավարտել է Մոսկվայի ավիացիայի ինստիտուտը։ 1986 թվականին ավարտել է ԽՍՀՄ ժողտնտեսության ակադեմիայի Պետական կառավարման բարձրագույն օղակի որակավորման բարձրացման ինստիտուտը։ 1993 թվականին ավարտել է Օկլահոմայի նահանգի (ԱՄՆ) համալսարանի միջազգային մենեջմենթի դպրոցը։ 1957-2000 թվականներին աշխատել է Դոլգոպրուդնիի գիտաարտադրական ձեռնարկությունում (Մոսկվայի մարզ1981-1984 թվականներին եղել է պլանարտադրության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ, 1984-2000 թվականներին՝ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ-գլխավոր ճարտարագետ[2]։

Կազմակերպել և ղեկավարել է ԽՍՀՄ հակաօդային պաշտպանության համալիրների երկիր-օդ, ավիացիոն օդ-օդ դասերի, ռազմածովային նավատորմի նավային հրթիռների, առաջին հակահրթիռների արտադրությունը[2]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Саркисян А. Е. Армяне-военные ученые, конструкторы, производственники и испытатели XX века. Т. 2., Ер.: «Амарас», 2005, с.126-129.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=14926
  2. 2,0 2,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 547։